ԼՈՍ ԱՆՃԵԼԸՍ.- Հինգշաբթի, 23 Նոյեմբերին, կայացաւ «Բերքառատ Արցախը»՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Հեռուստամարաթոն 2017ը», որու ընթացքին հանգանակուեցաւ 12.505.456 միլիոն տոլար:
Գումարը պիտի յատկացուի երկու մեծ ծրագիրի. նախ Արցախի տարածքին պիտի իրականացուի խորքային հորերու հորատում ու ապա ոռոգման ցանցի կառուցում, երկրորդ՛ Արցախի մէջ պիտի տեղակայուին արեւային կայաններ (solar power stations)։
Այս տարուայ մեծ նուիրատուներու յատկացումներէն գոյացած է հաւաքուած ընդհանուր գումարի կէսը՝ շուրջ 6.5 միլիոն տոլար:
Մեծ բարերարներն են.
Անանուն բարերար (ԱՄՆ)- 2.500.000 տոլար
Սամուէլ Կարապետեան (Մոսկուա)- 2.250.000 տոլար
Զանգեզուրի Պղնձամոլիպտենային գործարան (Հայաստան)- 350.000 տոլար
Սամուէլ Ալեքսանեան (Հայաստան)- 200.000 տոլար
Վարդանեաններու ընտանիք(Հայաստան) – 125.000 տոլար
Վարուժան Գրիգորեան(Հայաստան) – 100.000 տոլար
Բարսեղ Բեգլարեան(Հայաստան)-100.000 տոլար
Անանուն բարերար (ԱՄՆ)-100.000 տոլար
Բաղդասարեաններու ընտանիք-(ԱՄՆ)-100.000 տոլար
Հենրիկ Տէր-Ղուկասեան (Իրան)- 100.000 տոլար
Վալեքս Գրուպ (Հայաստան) – 100.000 տոլար
Վահէ Կարապետեան (ԱՄՆ)- 60.000 տոլար
Ժան Մարի Ատամեան- 50.000 տոլար
Ալպերդ Պոյաճեան (ԱՄՆ)-50.000 տոլար
Հեռուստամարաթոնի գլխաւոր հովանաւորն էր Inecobank-ը, հեռարձակման
հովանաւորը՝ Unibank-ը։