ԵՐԵՒԱՆ, «Նիուզ».- «Մանչեսթեր Եունայթեդ»ը շարունակում է պատրաստուել շուէյցարական «Բազել»ի դէմ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5րդ տուրի խաղին:
Բրիտանական մամուլի համաձայն՝ Անգլիայի 20ակի չեմպիոնի հերթական մարզմանը Հայաստանի հաւաքականի կիսապաշտպան Հենրիկ Մխիթարեանը եղել է ոչ լաւագոյն տրամադրութեամբ:
Յիշեցնենք, որ Հենրիկ Մխիթարեանը չէր յայտաւորուել «Նիւքասլ»ի դէմ անգլիական Պրեմյեր լիգայի նախորդ տուրի խաղին: «Մանչեսթեր Եունայթեդ»ի գլխաւոր մարզիչ Ժոզէ Մոուրինիօն նշել էր, որ նման որոշում է կայացրել մարտավարական պատճառներով: