7 ոսկէ կանոն…
- Իջեցնում ենք միայն մարմնի՝ 101.3ից (38.5 C) բարձր ջերմութիւնը: Եթէ ջերմութիւնն աւելի ցածր է՝ հարկաւոր է պարզապէս ուշադիր լինել երեխային, սակայն ոչ միանգամից ջերմութիւնն իջեցնել: Յիշէք, որ տենդը խօսում է այն մասին, որ մարմինը պայքարում է հիւանդութեան դէմ, եւ բարձրացած ջերմութիւնը հարկաւոր է պաշտպանական արդիւնաւէտ աշխատանքի համար:
- Երեխային երբե՛ք ասպիրին մի տուէք:
- Երեխային չափից շատ մի ծածկէք: Օդը սենեակում պէտք է զով ու թարմ լինի: Փոքրիկի մօտ ջերմակարգաւորման համակարգը դեռ հասուն չէ, հետեւաբար՝ օգնէք նրան հովանալ եւ ոչ աւելի տաքացրէք:
- Սպիրտով կամ քացախով շփումներ մի՛ արէք: Ալկոհոլն ու քացախաթթուն փոքրիկի համար թունաւոր են:
- Յիշէ՛ք, որ ջերմ իջեցնող դեղերի ազդեցութեան համար ժամանակ է հարկաւոր: Մի՛ սպասէք, որ ջերմաստիճանը միանգամից կ՛իջնի մինչեւ 36.6: Ուշադիր կարդացէք դեղի ներդիր թերթիկը՝ չափաբաժինն ու օգտագործման յաճախականութիւնը պարզելու համար:
- Երեխայի տաք մարմնին սառը առարկաներ մի՛ հպէք: Սա կարող է մաշկի անօթների սպազմ առաջացնել:
- Եթէ ջերմաստիճանը բարձր է, իսկ փոքրիկի մարմինը՝ գունատ, վերջոյթները սառն են, ապա՝ «սպիտակ տենդ» է եւ անօթների սպազմ: Անյապաղ շտապ օգնութիւն կանչէք եւ շփէք փոքրիկի ձեռքերն ու ոտքերը՝ սպազմը անցկացնելու համար: Բացառէք ֆիզիկական սառեցման բոլոր միջոցները՝ շփումներ, թրջոցներ եւ այլն:
***
Ցանկանում ենք տեղեկացնել, որ «All For Health, Health For All» համայնքային առողջապահական կենտրոնին է միացել նաեւ մանկաբոյժ Վիգէն Զարգարեանը: Նրա գրասենեակ կարող էք այցելել՝ 2048 Montrose Ave, Montrose, CA 91020 հասցէով: