Կալիֆորնիայի հայ գրողների միութեան (ԿՀԳՄ) տարեկան գործունէութեան կիսամեակը փակուեց ձեռք բերուած յաջողութիւնների պատշաճ ամփոփմամբ։ 2017 թուականի ստեղծագործական առաջին կիսամեակի վերջին ձեռնարկն էր Գ. Հարեանցի դիպուկ բնորոշմամբ, քանի որ Աիդա անունը գալիս է իտալացի հռչակաւոր կոմպոզիտոր Ջուզեպէ Վերդիի համանուն օպերայից, ուստի պահն է, որ մեր բանաստեղծուհի Աիդա Պօղոսեանը յետայսու կրի Վերդի ծածկանունը, քանզի նրա հեղինակային երեկոն եւ վերջերս լոյս տեսած նրա հինգ ժողովածուների հանրագումարը հանդիսացող հաւաքական գինեձօնը թելադրում են այդ, մանաւանդ որ օրուայ հեղինակն էլ համաձայն է անուանափոխման հարցում: Յիրաւի յիշարժան երեկոն ծաւալուն ներածականով բաց արեց ու այնուհետեւ օրուայ յայտագիր-ծրագիրը վարեց ԿՀԳՄ գործող նախագահ, երաժիշտ, արձակագիր Հենրիկ Անասեանը, ով հանգամանալից հիմնաւորեց ոչ միայն բանաստեղծուհու, այլեւ՝ իւրաքանչիւր ելոյթողի, ով լինելն ու գրական դաւանանքը, ճարտարօրէն փաստեց ԿՀԳՄ արածն ու անելիքը: Անձանձրոյթ այս հանդիպումը զարդարուեց հանրայայտ ասմունքող, հիպնոսաբոյժ Նազիկ Ղազարեանի զուսպ եւ օրուայ հեղինակի ոգեշունչ ու դոյզն ինչ նաեւ պաթեթիկ (յուզիչ-Խմբ.) ընթերցանութիւններով… Համակ համբերութեան աղը հանդիսացան նաեւ պրոֆեսոր, վարպետ դաշնակահար Լեւոն Աբրահամեանի, սրտաբուխ երգչուհի Անահիտ Մանուկեանի, բանաստեղծ-գրականագէտ Գէորգ Քրիստինեանի, հարուստ բառապաշարի կիրառմամբ բնածին հռետոր, բժշկուհի Նելլի Բարսեղեանի ելոյթները: Անսահման յուզիչ էր բանաստեղծու հօր՝ Ժիրայր Պօղոսեանի հայրական ողջոյնն ու սեփական ստեղծագործութեան արտասանութիւնը:
Յատկանշական է, որ ԿՀԳՄ 2017 թուականի ստեղծագործական առաջին կիսամեակի վերջին ակորդն են կազմում բանաստեղծուհի Աիդա Վերդիի (Պօղոսեան) հեղինակային երեկոն եւ վերջերս լոյս ընծայած նրա հինգ ժողովածուների հաւաքական գինեձօնը, որն անցաւ բազմաթիւ գրասէրների բուռն ու ջերմ հետաքրքրասիրութեան ներքոյ: Ինչպէս միշտ, յուշանուէր-անակնկալ էր պատրաստել ջերմեռանդ գրասէր Վահէ Աւետիսեանը, ով իր հակիրճ խօսքում ընդգծեց յատկապէս գրողի դերն ու ազգային հաւաքականութեան անհրաժեշտութիւնը: Իսկ ԿՀԳՄ փոխնախագահ, բազմաժանր հեղինակ Գարուշ Հարեանցն իր իմաստալից ելոյթով ոչ միայն շնորհաւորեց օրուայ յոբելեարին, այլեւ մատնանշեց գրական յետագայ այն ուղիները, որ գալիս են Չարենցից ու Պարոյր Սեւակից եւ որոնցով պիտի որ ընթանայ քանքարաւոր բանաստեղծուհին եւս, եթէ առաջիկայում կարողանայ մարսել ու հետեւութիւն քաղել իր իսկ հեղինակային երեկոյի խորհուրդներից: Մէջբերելով Ռուբէն Սեւակի հանրայայտ ասոյթը, որ կը գուժէ, թէ «Հողիդ վրայ գերի մի ըլլար, այլ տիրէ», եզրափակեց իր խօսքը Գ. Հարեանցն ու յաւելեց նաեւ, եթէ երբեւէ ԿՀԳՄն ունենայ Սիլվա Կապուտիկեանի անուամբ մրցանակ, ապա առաջինը կը տրուի Աիդա Վերդիին, քանի որ նա վաստակեց այդ իրաւունքը հէնց այսօր: Միասնաբար յիշենք ազգին ծառայող ամենայն լաւն ու բարին: Յիշենք արարչական երէկը, ապրենք կեներար այսօրով, չմոռանանք մեզ գնահատականի արժանացնող վաղուայ մասին, քանզի գրողի գրիչն էլ է զէնք, այն էլ մնայուն բարութեան նշանառու, անվրէպ ձեռքերում:
ԿՀԳՄ ԼՐԱՏՈՒԱԿԱՆ ԲԱԺԻՆ
How many times does the organization have to write about the same event? This is their third press release about Aida’s books!!