Maximum Care Hospice Inc.
5301 Laurel Canyon Boulevard, suite 230
Valley Village. CA 91607
(818) 495-8853
www.maximumcarehospice.com
ՀԱՐՑԱԶՐՈՅՑ «ՄԱՔՍԻՄՈՒՄ ՔԷՅՐ ՀՈՍՓԻՍ»Ի ՀԻՄՆԱԴԻՐ-ՏՆՕՐԷՆ ՄԱՔՍԻՄ ԼԱԲՈՒՏԻՆԻ ՀԵՏ
«Հոսփիսը Կեանքի Մասին Է»
Հոսփիսի վերաբերեալ հարցերը բազմաթիւ են, եւ բանը միայն նրանում չէ, որ կեանքի աւարտը միաւորում է բոլորիս, այլ նրանում, որ երբ վաղ թէ ուշ բախւում ենք հարազատ մարդու անբուժելի հիւանդութեանը՝ պարզւում է, որ բոլորովին պատրաստ չենք: Ի յայտ են գալիս պարզ եւ կոնկրետ հարցեր այն մասին, թէ ինչպէ՞ս է ամէն ինչ իրականում տեղի ունենում: Ուրախալի է, որ կայ մի կազմակերպութիւն, որը կարող է օգնել: Եւ ղեկավարում է այն հոգատար մի անհատ:
Հարցազրոյցը վարեց՝
ՎԻԿՏՈՐ ԿՈՅՖՄԱՆԸ
Ռուսերէնից թարգմանեց՝
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Մաքսիմ, ինչո՞ւ որոշեցքիք զբաղուել հէնց այս՝ բաւական ծանր գործով։ Չէ՞ որ կան այլ բազմաթիւ աշխատանքներ։

ՄԱՔՍԻՄ ԼԱԲՈՒՏԻՆ.- Շատ տարիներ առաջ տատիկս հիւանդացաւ, եւ չգտնուեց մի մարդ, ով մեզ կ՛ասէր, թէ ի՛նչ անենք, ի՛նչ տարբերակներ կան, եւ արդիւնքում՝ մեծ մայրս յայտնուեց հիւանդանոցում, որտեղ էլ շուտով մահացաւ։ Աւելի ուշ, ես լսեցի հոսփիսի ծրագրի մասին եւ որոշեցի ինձ նուիրել այս գործին։ Քանիոր նման իրավիճակներում անհրաժեշտ է ոչ թէ բժշկական փոխադրամիջոց, այլ՝ կենդանի մասնակցութիւն, պէտք է մարդ, ով կ՛որոշի, թէ յատկապէս ինչ է պէտք տուեալ հիւանդին:
ՎԻԿՏՈՐ ԿՈՅՖՄԱՆ.- Ինչպէ՞ս էք բացատրում, վախն ու թիւրըմբռնումը, որ հոսփիսի թեման երբեմն առաջացնում է: Ինչո՞ւ այս հաստատութեան մասին ճիշդ կարծիք ձեւաւորուած չէ:
ՄԱՔՍԻՄ ԼԱԲՈՒՏԻՆ.- Պատճառը պարզ է: Երկար ժամանակ, հոսփիսը նախատեսուած էր մահուան շեմին գտնուող հիւանդների համար, օրինակ՝ քաղցկեղի վերջին շրջանում գտնուողների: Սակայն, վերջին տարիներին, իրավիճակը կտրուկ փոխուել է եւ այս հաստատութեան ծրագրի գործառոյթներն ընդլայնուել են: Այսօր հոսփիսը ծառայում է նաեւ նրա համար, որպէսզի կրճատուի հոսպիտալիզացումը (հիւանդանոցին կեցութիւնը): Շատ մարդիկ, ուղղակի տեղեակ չեն այս մասին, քանի որ «այս մասին» քիչ է գրւում թերթերում, չի խօսւում հեռուստատեսութեամբ եւ ռադիոյով: Այդ պատճառով, հոսփիսի մասին պատկերացումները հին են:
ՎԻԿՏՈՐ ԿՈՅՖՄԱՆ.- Ձեր կենտրոնի բժշկական բաժնի ղեկավարի՝ յայտնի բժիշկի Վլադ Նուսինովիչից տեղեկացայ մի բանի մասին, որ անձամբ ինձ համար էլ ցնցող էր: Պարզւում է, խնամակալութեան կենտրոնն էլ (nursing home) կարող է զուգորդուել հոսփիսի հետ: Ինչպէ՞ս է դա գործնականում իրականանում: Օրինակ, ընտանիքը, որոշել է ծանր հիւանդ հարազատին տեղափոխել խնամակալութեան կենտրոն, սակայն ցանկանում է, որ հիւանդը ստանայ այդ պահին իր առողջական վիճակի համապատասխան խնամք: Ի՞նչ պէտք է անի այդ ընտանիքը, կարո՞ղ է ուղղակի զանգահարել ձեզ:
ՄԱՔՍԻՄ ԼԱԲՈՒՏԻՆ.- Այո, կարող է ուղղակի զանգահարել մեզ: Ես կամ բուժքոյրը կը զրուցենք ընտանիքի հետ՝ պարզելու համար հիւանդի վիճակը, եւ հասկանալու, թէ ինչ են ցանկանում բարեկամները, եւ կը բացատրենք, թէ յատկապէս ինչ օգնութիւն կարող է նրանց հարազատը ստանալ մեր կողմից: Արդիւնքում, մենք կը կենտրոնացնենք բժիշկի եւ խնամակալութեան կենտրոնի (nursing home) ուժերն այնպէս, որ հիւանդը ստանայ լաւագոյն օգնութիւնը: Մեր ծրագրի եւ խնամակալութեան կետրոնի նախատեսած ընդհանուր ջանքերի շնորհիւ, հիւանդը կը ստանայ մեծ ուշադրութիւն եւ հոգատարութիւն:
ՎԻԿՏՈՐ ԿՈՅՖՄԱՆ.- Իսկ ինչպէ՞ս է հարցը լուծւում ապահովագրութեան առումով:
ՄԱՔՍԻՄ ԼԱԲՈՒՏԻՆ.- Եթէ հիւանդը ստանում է «մեդիքեր» կամ «մեդիքալ», ապա ամէն ինչ կարգաւորւում է այդ ապահովագրութիւնների, կամ դրանց համատեղելու արդիւնքում: Ապահովագրութեան մի մասը վճարւում է հիւանդասենեակի համար, միւսը՝ բժկական օգնութեան: Իսկ եթէ հիւանդը գտնւում է տանը՝ ապա ծրագրի համար վճարում է նշուած ապահովագրութիւններից որեւէ մէկը:
ՎԻԿՏՈՐ ԿՈՅՖՄԱՆ.- Այսինքն, հնարաւոր է նաեւ այնպէս, որ հիւանդին տեղաւորում են խնամակալութեան կենտրոնում, եւ ոչինչ չվճարելով, ընտանիքը կարող է իր հիւանդին հոգ տանել հոսփիսի օգնութեամբ:
ՄԱՔՍԻՄ ԼԱԲՈՒՏԻՆ.- Այո, դուք ճիշդ էք, ամբողջը վճարւում է ապահովագրութիւնների կողմից: Հոսփիսը տրամադրում է՝ բուժքոյր, դեղամիջոցներ, բժշկական սարքաւորումներ, մահճակալ, բժշկական ներքնակ, հաշմանդամի սայլակ, թթուածին, եւ այլ: Մենք նաեւ ուղարկում ենք անհրաժեշտ բժիշկ-մասնագէտների՝ վիրաբոյժ, ոտնաբոյժ (podiatrist), աղեստամոքսային հիւանդութիւնների մասնագէտ, նոյնիսկ խօսքի մասնագէտ (speech therapist).
ՎԻԿՏՈՐ ԿՈՅՖՄԱՆ.- Իսկ ո՞վ է մեր օրերում որոշում կայացնում հիւանդի վիճակի մասին, եւ յատկապէս խնամքի ի՞նչ ծրագիր է նրան անհրաժեշտ:
ՄԱՔՍԻՄ ԼԱԲՈՒՏԻՆ.- Որոշում կարող է ընդունել բժիշկը, ընտանիքը կամ հիւանդն ինքը: Շատերը լսում են ընտանեկան բժիշկի խորհրդին, սակայն յաճախ մարդիկ ուղիղ դիմում են մեզ՝ զանգահարելով մեր գրասենեակ:
ՎԻԿՏՈՐ ԿՈՅՖՄԱՆ.- Այսինքն, ցանկանում էք ասել, որ հոսփիսը, դա հիւանդանոցը շրջանցելու ուղի է:
ՄԱՔՍԻՄ ԼԱԲՈՒՏԻՆ.- Այո, եթէ խօսում ենք պետութեան նպատակների մասին, եւ նոյն ժամանակ՝ դրանք ուղղուած են յաճախորդի յարմարաւէտութեանը, ովքեր չպէտք է տանջալի ժամեր անցկացնեն բժիշկին սպասելով: Դա հիւանդին նաեւ ընտրութեան հնարաւորութիւն է տալիս՝ որտեղ եւ ինչպէս անցկացնել կեանքի վերջին օրերը: Հիւանդանոցում կամ արտակարգ պատահարների բաժնում նրանց գտնուելն աւելի քիչ գրաւիչ է դառնում, երբ գնում ես այնտեղ մի խնդրով, ինչը կարելի է լուծել տանը: Այս պատճառով, վաղ թէ ուշ, հիւանդի հարազատները որոշում են, հիւանդին թողնել տանը, խնամակալութեան կենտրոնում, կամ տարեցների համար մասնաւոր տներում (board&care homes): Վերոնշեալ թուարկուած բոլոր վայրերը կարող են համակցուել հոսփիս ծրագրի հետ՝ ստեղծելու հիւանդի համար առաւելագոյն լաւ պայմաններ: Սակայն, գլխաւորը, ինչին կը ցանկանայի ուշադրութիւն հրաւիրել այսօր, այն է, որ ընտրելու հնարաւորութիւնը պէտք է հիմնուած լինի հիւանդի ցանկութեան վրայ: Այդ պատճառով, շատ կարեւոր է, որ հիւանդը զրուցի հարազատների հետ, եւ նախընտրելի է՝ նախապէս: Այն ընտանիքները, ովքեր նախապէս են ծրագրում, ճգնաժամային իրավիճակներում աւելի քիչ են շփոթութեան մատնւում:
ՎԻԿՏՈՐ ԿՈՅՖՄԱՆ.- Ձեր ծրագրում լրացուցիչ խնամքի ի՞նչ հնարաւորութիւններ կան, եթէ դրա կարիքը լինի:

ՄԱՔՍԻՄ ԼԱԲՈՒՏԻՆ.- Բժիշկի, բուժքոյրերի այցելութեան ժամանակացոյցը մենք կազմում ենք ելնելով հիւանդի վիճակից: Մեր խնդիրն է օգնել ոչ միայն հիւանդին, նաեւ՝ նրա ընտանիքին, քանի որ ընտանիքի հիւանդ անդամի խնամքը մեծ աշխատանք է ենթադրում: Այցերն աւելի յաճախակի ենք դարձնում, եթէ հիւանդի վիճակը վատթարանում է: Եթէ հիւանդը գտնւում է ծայրայեղ վիճակում, մեր բուժանձնակազմը նրա հետ մնում է այնքան ժամանակ, մինչեւ համոզուի, որ վիճակը կայունացել է:
ՎԻԿՏՈՐ ԿՈՅՖՄԱՆ.- Եւ վերջում մի հարց, որ տրւում է գրեթէ բոլորի կողմից, ով լսում է հոսփիսի մասին: Կարո՞ղ է արդեօք հիւանդը, ում մօտ առողջութեան բարելաւում է նկատւում, վերադառնալ սովորական բուժման, թէ հոսփիսը «վերջաբան» բառի հոմանիշն է:
ՄԱՔՍԻՄ ԼԱԲՈՒՏԻՆ.- Ես չէի կիրառի նման հոմանիշներ: Իհարկէ, հիւանդը կարող է վերադառնալ կանոնաւոր բուժման, այստեղ չկայ որեւէ սահմանափակում: Մեր փորձառութիւնում եղել է դէպք, երբ մեր ծրագրում մի քանի ամիս գտնուելուց յետոյ, հիւանդի վիճակը բարելաւուել է, եւ նա կարողացել է վերադառնալ սովորական բուժման: Բուժող բժիշկը սիրով կը փոխադրի հիւանդին հոսփիս ծրագրից կանոնաւոր բուժման, եթէ նպատակայարմար է գտնում:
Յ.Գ. Հոսփիսը՝ hիւանդապահական կենտրոնը, յաճախ ընդունուած է համարել ծանր հիւանդութեամբ տառապող մարդու վերջին օրերի համար նախատեսուած վայր: Ոլորտի ներկայացուցիչները սակայն հաւաստիացնում եմ, որ նշուած բնորոշումը զուտ կարծրատիպ է. իրականում, հոսփիսն առաջարկում է բժշկական հոգատար խնամք, ուղղուած հիւանդի վիճակի բարելաւմանը, նրա ֆիզիկական, զգայական եւ հոգեւոր ցաւերը մեղմելուն, ծանր հիւանդների դէպքում էլ՝ հոգում է նրանց կեանքի վերջին օրերի արժանավայել անց-կացումը:
«Մաքսիմում Քէյր Հոսփիս»ում անհատական մօտեցում է ցուցաբերւում իւրաքանչիւր յաճախորդի՝ հաշուի առնելով նաեւ ազգային, մշակութային առանձնայատկութիւնները: Հայախօս անձնակազմի շնորհիւ էլ, այս հաստատութիւնը մեծ վստահութիւն եւ հեղինակութիւն ունի նաեւ հայ համայնքի շրջանում: