Սրտի նոպայի (կաթուածի) ամենաակնյայտ ախտանշանները սրտի արագ ու անկանոն զարկերն են ու նախաուշագնացային վիճակը: Կրծքավանդակի եւ սրտի սեղմող ու այրող ցաւը, ինչպէս նաեւ առատ քրտնարտադրութիւնը յատուկ են ախտաբանական վիճակին: Նման ախտանշանների դէպքում մարդը կամ նրան շրջապատողները պէտք է ճիշդ կողնորոշուեն: Եթէ հիւանդը մենակ է, ապա յատկապէս այդ դէպքում պէտք է ժամանակ չկորցնել եւ շտապ օգնութիւն կանչել:
- Հարկաւոր է հիւանդին խնդրել ուժեղ հազալ: Հազը պէտք է կրկնուի իւրաքանչիւր 2 վայրկեանը մէկ: Սա կը ստիպի, որ սիրտը շարունակի սեղմուել եւ արեան շրջանառութիւնը կանգ չի առնի: Բացի այդ, ամէն հազից առաջ խորը շունչ քաշելը յագեցնում է թոքերը թթուածնով: Այս կերպ մարդը ժամանակ կ՛ունենայ շտապ օգնութիւն կանչելու համար:
- Բացի այդ, հարկաւոր է ազատել պարանոցի հատուածը հագուստից եւ նստել արմնկակալերով աթոռին կամ պառկել այնպէս, որ գլուխը փոքր ինչ բարձր լինի:
- Սրտի նոպայի դէպքում հարկաւոր է ընդունել 0.25 գրամ ասպիրին (ծամել ու կուլ տալ) եւ 0.5 գրամ նիտրոգլիցերին: Ասպիրինը կը կանխի զարկերակի արգելափակումը, իսկ նիտրոգլիցերինը կը նուազեցնի արեան ճնշումը:
- Հարկաւոր է նաեւ յիշել խորը շնչառութեան մասին, ինչը կ՛օգնի պահպանել հանգստութիւնն ու ազատուել նեարդային լարուածութիւնից:
- Բժիշկների ժամանելուն պէս հարկաւոր է ցոյց տալ նրանց ընդունած դեղահաբերը: Շատ աւելի ճիշդ կը լինի, եթէ այդ դեղահաբերն ու բժշկական քարտը լինեն ձեռքի տակ՝ յատկապէս, եթէ սրտի հետ կապուած խնդիրներ նախկինում էլ են գրանցուել:
- Մինչ բժիշկների գալը ոչ մի դէպքում չի կարելի կանգնել, քայլել, որեւէ բան ուտել կամ ծխել՝ նոյնիսկ, եթէ վիճակը կայունացել է:
Բացի այդ, անհրաժեշտ է տանն անպայման սրտի հիւանդութիւնները բուժող դեղամիջոցներ ունենալ: Ասպիրինն ու նիտրոգլիցերինն այն դեղամիջոցներն են, որոնք պէտք է լինելն իւրաքանչիւր դեղատուփում:
Նաեւ չպէտք է մոռանալ հոգ տանել սրտամկանին: Առողջ սրտանօթային համակարգ ունենալու համար հարկաւոր է չչարաշահել ալկոհոլը, ծխախոտն ու սուրճը, ինչպէս նաեւ կատարել թեթեւ ֆիզիկական վարժութիւններ: