ԹԱՄԱՐԱ ԳՐԻԳՈՐԵԱՆ
Շահումեանի շրջանում սկսուել է բերքահաւաքը: Այս մասին մեզ հետ զրոյցում նշեց Շահումեանի շրջանի գիւղատնտեսութեան եւ հողօգտագործման բաժնի վարիչ Խաչիկ Գալստեանը՝ նշելով, որ շրջանում առկայ 107 հա. վարելահողից Ակնաբերդ համայնքում Յուլիսի 20ի տուեալներով հնձուել է 33.7 հա. տարածք: «Ստացուել է 759 ցենցներ (ց.=100 քիլոկրագ). համախառն բերք, 1 հա. միջին բերքատուութիւնը կազմել է 22.5 ց.: Հնձուել է 27.7 հա. աշնանացան ցորեն, համախառն բերքը կազմել է 650 ց., 6 հա. տարածքից ստացուել է 109 ց. աշնանացան գարի»:
Ինչպէս տեղեկացրեց մեր զրուցակիցը, վարելահողերի հունձը շարունակւում է: «Հացահատկային մշակաբոյսերից առաջիկայում կը հնձուի 74 հա. ցորեն եւ 65 հա. հաճար: Հացահատիկի բերքատուութեան ցուցանիշները վատ չեն եւ դեռ կը բարձրանան», տեղեկացրեց Խաչիկ Գալստեանը:
Շրջանում արդէն սկսուել է նաեւ կարտոֆիլի բերքահաւաքը: Ցածրադիր գիւղերում արդէն ստացուել է մօտ 50 ց. կարտոֆիլ:
«Ընթացքի մէջ է պտուղ-հատապտուղների՝ կեռասի, բալի, ազնուամորու, ինչպէս նաեւ՝ կանաչ լոբու, սոխի, սխտորի, վարունգի բերքահաւաքը»:
Շրջանում կուտակուել է 150 ց. խոտ: «Բերքահաւաքը կը շարունակուի մինչեւ Հոկտեմբերի երկրորդ տասնօրեակ, որից յետոյ կ՛ունենանք արդէն բերքահաւաքի վերջնական ցուցանիշները», նշեց գիւղատնտեսութեան բաժնի վարիչը:
Խօսելով մեղրի բերքատուութիւնից, մեր զրուցակիցը տեղեկացրեց, որ գարնան սկզբին շրջանում կար 2450 փեթակ, իսկ այս տարուայ մեղուաընտանիքների վերջնական թիւը կ՛ունենանք մեղրաքամի ժամանակ, որը կը սկսուի Օգոստոսի առաջին տասնօրեակում: «Եղանակային պայմանները բարւոք են մեղրի բերքատուութեան համար», ամփոփեց Խաչիկ Գալստեանը:
«Արարատ»
հիմնադրամի կողմից