«ԱՍՊԱՐԷԶ»
Կլենտէյլի քաղաքապետական խորհուրդի անդամ, կլենտէյլահայութեան սիրտը արդարօրէն նուաճած Զարեհ Սինանեանը, վերջերս Հայաստան եւ Ջաւախք կատարած իր այցելութենէն ետք, քանի մը հրապարակումներու ընթացքին անկեղծ արտայայտութիւններով իրավիճակի գնահատում կատարած է՝ յատկապէս Հայաստանէն արտագաղթի հարցը լուսարձակի տակ առնելով:
Սինանեան, իր Դիմատետրի էջին վրայ տեղաւորելով «Առաջին Լրատուական»ին իր տուած հարցազրոյցին տեսերիզը՝ անոր կողքին գրած է. «Թէեւ չի թուիր, որ որեւէ մեկնաբանութիւն կամ վերլուծում կրնայ ազդել իշխանութիւններուն վրայ, ես կը նախընտրեմ՝ յանուն մեր ապագային՝ ճշմարտութիւնը անկեղծօրէ՛ն ըսել, փոխանակ շքանշաններ առնելու, պաշտօնեաներու հետ նկարուելու եւ Սփիւռք վերադառնալէ ետք՝ նեղ շրջանակի մէջ բիրտօրէն քննադատելու զանոնք»:
Ահա՛ մեր քաղաքական գործիչի անկեղծ խօսքէն պատառիկներ.
«Իմ կարծիքով՝ այսօր բոլորը գալիս են (Ամերիկա-Խմբ.) նոյն պատճառով. աւելի մեծ յոյս են կապում Միացեալ Նահանգների պէս երկրում իրենց ապագան ստեղծելու շանսերի (առիթներու-Խմբ.) հետ: Վստահութիւն չունե՛ն երկրի ապագայի նկատմամբ, ինչը սարսափելի՛ բան է»:
Հայաստանի մէջ քաղաքացիական շարժումներու մարման «պատճառները երկակի են. առաջինը նա է, որ պայքարող տեսակներից բոլորը չէ՛, որ կարող են միշտ պայքարել: Եթէ պայքարում ես ու դէմ ես առնում անշարժ բետոնէ պատի, շատերը ընկճւում են եւ այլեւս չեն ուզում պայքարել, որովհետեւ անիմաստ են տեսնում, համարում: Այսինքն՝ ամէն անգամ, երբ ինչ որ շարժում գազանաբար ջախջախւում է, մարդկանց բանտերն են նետում, արդիւնքում՝ մի խաւ յուսահատւում է, մի մասը դա գտնում է արտագաղթի մէջ: Մեզ մօտ բոլոր շարժումներից մարդիկ կան, երիտասարդներ են, պոտենցիալ (կարողականութիւն-Խմբ.) ունեցողներ, որոնք, ցաւօք սրտի, չեն դիմանում ճնշմանը»:
Ամէն ինչ արւում է, որպէսզի Սփիւռքը լինի տուրիստի (զբօսաշրջիկի-Խմբ.) կարգավիճակում. «Ամէն ինչ արւում է, որ Սփիւռքը չգայ: Բոլոր պայմանները ստեղծուած են, որ եթէ մարդը գայ եւ ինչ որ բան անի, հիասթափուի՛: Հա՛մ դա են անում, հա՛մ էլ այնպէս են անում, որ Սփիւռքը անընդհատ մեծանայ Հայաստանի հաշուին»:
Sinanian is right on the real causes. It’s probably not just toward the States, but also elsewhere, where Armenians hope to make a decent living and have faith in the fairness of the system.
And now, come find a common ground to drumbeat Armenia’s interests in international forums, and by default the governing apparatus, and the deception and rude reaction as common-practice in our motherland.
I hope the ARF and other Diaspora organizations learn something from Sinanian.
Արտագաղթ / Emigration from Armenia is the number one problem and enemy of Armenia and the Armenian people. What has Armenia and Diaspora done about it?
https://www.youtube.com/results?search_query=%D4%B1%D6%80%D5%BF%D5%A1%D5%A3%D5%A1%D5%B2%D5%A9
I demand the resignation and impeachment of all Diaspora and Armenian leadership and declare them as traitors.