ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ.- Արցախի Հանրապետութեան մշակոյթի եւ երիտասարդութեան հարցերի նախարարութեան եւ «Ապագայ սերունդների հիմնադրամ»ի համատեղ նախաձեռնութեամբ՝ Յուլիսի 1ից Շուշիում մեկնարկել է «Յակոբ Գիւրջեան» քանդակագործութեան 5րդ միջազգային սիմպոզիումը:
«Արցախպրէս»ի թղթակցի հետ զրոյցում Շուշիի կերպարուեստի պետական թանգարանի տնօրէն Լուսինէ Գասպարեանն ասել է, որ «Յակոբ Գիւրջեան» քանդակագործութեան 5րդ միջազգային սիմպոզիումին Հնդկաստանից, Եգիպտոսից, Սերբիայից, Հայաստանից եւ Արցախից մասնակցում է 10 քանդակագործ:
«Մասնակիցները Ասկերանի շրջանի Սզնէք գիւղից բերուած մարմարացուած կրաքարերի վրայ տարբեր քանդակներ են կերտում. աւարտելուց յետոյ դրանք տեղադրուելու են Շուշիի կերպարուեստի պետական թանգարանին կից «Քանդակների պուրակ»ում», նշել է Լ. Գասպարեանը:
Գասպարեանի խօսքով՝ մասնակիցները շատ դժուարութեամբ են կտրւում իրենց աշխատանքից: Ունենք մասնակիցներ, ովքեր երկրորդ անգամ են մասնակցում սիմպոզիումին:
«Այս սիմպոզիումի առանձնայատկութիւնն այն է, որ, մէկ անգամ այցելելով Արցախ եւ մասնակցելով միջոցառմանը յաջորդ տարիներին իրենք, անպայման, մասնակցութեան յայտեր են ներկայացնում. դրանք, միանշանակ, շատ կարեւոր են: Անցկացուած 4 սիմպոզիումների ժամանակ քանդակագործներ ենք ունեցել Բելգիայից, Բելոռուսիայից, Խորուաթիայից, Շուէյցարիայից, ԱՄՆից, Ճապոնիայից, Չինաստանից, Լեհաստանից եւ շատ այլ երկրներից: Միայն Իտալիայից մասնակցել է 19 աշխարհահռչակ պրոֆեսոր քանդակագործ», յաւելել է Լ. Գասպարեանը:
Սերբիացի քանդակագործը մեզ հետ զրոյցում ասել է, որ ինքն առաջին անգամ է Արցախում:
«Շատ գեղեցիկ երկիր է Արցախը, այստեղի մարդիկ շատ բարի են, հիւրասէր: Ես զարմացած եմ, որ այսպիսի փոքր քաղաքը, ինչպիսին Շուշին է, ունի այսպիսի մշակութային կենտրոններ. դրանք բաւականին լաւ հարթակ են՝ աշխարհի տարբեր երկրների մշակութային գործիչներին համախմբելու եւ միաւորելու համար: Պատմութեան գիրք եմ քանդակում. Այն կներկայացնի գիտութեան եւ մշակոյթի շերտերը, ասեմ որ ստեղծագործելիս ներշնչանք եմ ստացել հայկական մշակոյթից»:
Եգիպտացի քանդակագործն էլ, խօսելով իր տպաւորութիւնների մասին, նշել է, որ ինքը շատ ուրախ է նման գեղեցիկ միջոցառմանը մասնակցելու համար եւ բաւականին տպաւորուած է Արցախով եւ արցախցիներով:
«Դուք հպարտ պիտի լինէք, որ ունէք այսպիսի հիանալի երկիր: Ես որոշելու եմ պատրաստել իւրայատուկ մի քանդակ-ճեպանկար եւ այն սիրով նուիրելու եմ ձեզ՝ ձեր հրաշք երկրին: Ես եղել եմ նաեւ Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում: Այստեղ մարդիկ խաղաղ են, ուրախ: Ես ինձ այստեղ անվտանգ եմ զգում», անկեղծացել է եգիպտացի քանդակագործը:
Իսկ հնդիկ քանդակագործն էլ ասել է, որ ինքն առաջին անգամ Արցախ է եկել 2014 թուականին:
«Այստեղ բարի եւ կամեցող մարդիկ են ապրում. Արցախում ոգի կայ: Ես Արցախում արդէն ձեռք եմ բերել ընկերներ: Զարմանալին այն է, որ ես արցախցիների եւ հնդիկների միջեւ նմանութիւններ եմ նկատում. նոյնիսկ բառեր կան, որոնք իրար շատ նման են: Ես շատ եմ հաւանել ձեր ճաշատեսակները. դրանք բազմազան են ու համեղ»:
Իսկ մեզ հանդիպած միւս հնդիկ քանդակագործը, ով առաջին անգամ է Արցախում, իր տպաւորութիւնների մասին այսպէս է ասել. «Հիասքանչ բնութիւն ունէք: Ես զբօսնել եմ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում. Տպաւորութիւնս այնպիսին է, թէ ես Եւրոպայում եմ: Արցախի մասին լսածս տեսածիս հետ չի համապատասխանում: Իրականում այստեղ մարդիկ ապրում են, ստեղծագործում, արարում. ամէնուր կեանքը յորդում է: Սա մի երկիր է, որտեղ զբօսաշրջիկները կարող են ապահով ու անվտանգ զգալ եւ լիարժէք հանգստանալ»:
Սիմպոզիումի մասնակիցներին չի հետաքրքրում, որ իրենք կարող են յայտնուել Ադրբեջանի «Սեւ ցուցակում»: Նրանք այն կարծիքին են, որ մշակոյթը կարող է օգնել տարբեր ազգերի մերձեցմանը:
Անաղուհաց քրդի շներն են, որ մի բառով իսկ չեն հիշատակում, թե ով է այս սիմպոզիումի հինադիրը: