1963 թուական: Ընթանում է Շախմատի աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար Տիգրան Պետրոսեան- Բոտվիննիկ մրցամարտը:
Ողջ Երեւանը խաղի ընթացքում հաւաքւում է «Մոսկուա» կինոթատրոնի յարակից հրապարակում, որտեղ ամրացուած հսկայ խաղատախտակի վրայ ցուցադրւում են քայլերը:
Եւ ահա ականատեսը պատմում է. «Տախտակի վրայ առաջին քայլերն էին ցուցադրուել, երբ մօտեցաւ թիւ 6 աւտոբուսը՝ ուղեւորներով լի: Կանգնեց: Րոպէներն անցնում էին, բայց չէր շարժւում: Վարորդն իջել ու անուադողերն էր ստուգում՝ չմոռանալով, իհարկէ, աչքի տակով հետեւել տախտակի վրայ ծաւալուող պայքարին: Ես հաստատ չեմ կարող ասել՝ դողերին իսկապէ՞ս որեւէ բան պատահել էր, թէ՞ ոչ: Այնուամենայնիւ, աւտոբուսը շարժուեց միայն այն ժամանակ, երբ ցուցադրուեց Պետրոսեանի կատարած հերթական քայլը: Աւելին, աւտոբուսի միջից բողոքի ոչ մի ձայն չլսուեց վարորդի հասցէին…»
ՅՈՎԻԿ ՉԱՐԽՉԵԱՆԻ «ՊԼՈԿ»ԷՆ