Նիւ Եորքի փոքրաթիւ հայ համայնքի ներկայացուցիչները 1917թ. կազմակերպել են իւրօրինակ ակցիա քաղաքի փողոցներից մէկում՝ փորձելով այսկերպ գրաւել անցորդների ուշադրութիւնը՝ կարիքաւոր հայերին օգնութեան ձեռք մեկնելու համար: Մայր Հայաստանի եւ որբերի կերպարներով հանդէս եկող աղջնակները պարզել են պաստառ՝ հետեւեալ գրութեամբ. «Մենք ողբում ենք մեր մէկ միլիոն մարդկանց կորուստը. դուք կարող էք օգնել մէկ ու կէս միլիոն ցեղասպանութիւնը վերապրածներին»:
Մեծ եղեռնի տարիներին եւ դրանից յետոյ Ամերիկայի Միացեալ Նահանգների կառավարութիւնը, շարքային ամերիկացիները, ինչպէս նաեւ ամերիկահայ գաղութը մեծ ջանքեր գործադրեցին կոտորածներից մազապուրծ հայերին մարդասիրական օգնութիւն տրամադրելու համար: Կարիքաւորների մեծ մասը հանգրուանել էր Մերձաւոր Արեւելքում, Յունաստանում, Կովկասում եւ այլուր:
ԱՄՆ կառավարութեան կողմից ստեղծուած մարդասիրական նպաստամատոյց կազմակերպութիւններից զատ՝ տեղի հայ համայնքը տարբեր միջոցներով ներգրաւուած էր այդ աշխատանքներում:
«Աներեւակայելի բարբարոսութիւն է կատարուել թուրքերի կողմից հայերի հանդէպ: Եւ այնպիսի գաղտնիութեամբ են կատարուել բռնութիւնները, որ դժուար է դրանց անուն տալը, այնպիսի բռնութիւններ, որոնք գործադրուեցին նուաճուած ազգերի նկատմամբ Աթիլլայի եւ Չինգիզ խանի հետեւորդների կողմից…»
ԱՄՆ ՆԱԽԱԳԱՀ՝ ԹԷՈԴՈՐ ՌՈՒԶՈՒԵԼՏ
Լուսանկարի աղբիւրը՝ Հայոց Ցեղասպանութեան թանգարան-ինստիտուտի հաւաքածու «100 լուսանկարչական պատմութիւններ Հայոց Ցեղասպանութեան մասին» գրքից
ԵՂԵՌՆԻՆ ՆՈՒԻՐՈՒԱԾ ԱՅՍ ԹԻՒԻ ՀՈՎԱՆԱՒՈՐՆԵՐԷՆ
Տոքթ. Մհեր եւ Նինա Պապեան
Prof. Dr. Charles Stanish
եւ Կարին Պապեան Esq.
Տոքթ. Աւօ Պապեան
Անթոնի եւ Բալիկ
Պապեան-Նեկոսեան RDH
եւ Լորի
Տէր եւ Տիկ.
Վարուժան Պետիկեան
GBH
Communication