ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ
Լոս Անջելեսի Փորթըր Ռենչ շրջանում, Կալիֆորնիայի նահանգապետը Յունուարի 6ին յայտարարեց արտակարգ իրավիճակ՝ պայմանաւորուած այդ վայրում գտնուող գազի հորատանցքից մեծ քանակի գազային արտահոսքով: Միացեալ Նահանգների մեծութեամբ երկրորդ գազի պահեստարանը, որ ժամանակին եղել է նաւթի հանքավայր, ներկայում պատկանում է Հարաւային Կալիֆորնիայի Գազային ընկերութեանը, որ արտահոսքի մասին յայտարարել էր 2015թ.ի Հոկտեմբերի 23ին: Որոշ տուեալներով, օրական 1200 տոննա արտազատուած գազն առաջացրել է բազմապիսի առողջական խնդիրներ տեղի բնակիչների շրջանում, ինչպէս նաեւ տարաբնոյթ վնասներ է պատճառել շրջակայքին:
«Արեւմտեան ափի միլիոնաւոր բնակիչների սպասարկող եւ 115 հորատանցք ունեցող այս պահեստարանում պահւում է վերամշակուած գազ: Արտահոսքի պատճառ է դարձել հորատանցքերից մէկի վնասուած խողովակը, եւ ամենակարեւոր հարցը կապուած է անվտանգութեան միջոցների հետ՝ առկայ չեն եղել անվտանգութեան կապոյրներ (safety valve): Արդիւնքում, այսօր տուժում են բնակիչները, գործարարներն ու բնութիւնը», նշում է փաստաբան Յարութ Քէօսեանը՝ նաեւ համահիմնադիրը Քէօսեան-Բերբերեան իրաւաբանական ընկերութեան, որ ներկայում ակտիւօրէն զբաղւում է Փորթըր Ռենչի գազի արտահոսքի պատճառների ուսումնասիրմամբ եւ տուժածների փոխհատուցման գործով:
Անձի վնասուածքների, անշարժ գոյքի վնասների հարցերով երկարամեայ փորձ եւ ոլորտում մեծ հեղինակութիւն ունեցող իրաւաբանական այս ընկերութիւնը ստացել է աւելի քան 1100 դիմումներ Փորթըր Ռենչի բնակիչներից եւ գործարարներից: «Գազի արտահոսքի պատճառով տուժած մարդկանց մօտ առաջացել են առողջական որոշ խնդիրներ՝ նրանք գանգատւում են գլխապտոյտից, սրտխառնոցից, քթի արնահոսութիւնից, գլխացաւերից: Արդիւնքում, Հարաւային Կալիֆորնիայի Գազի ընկերութիւնը սկսել է ժողովրդին Փորթըր Ռենչից տարհանելու եւ այլ վայրերում բնակեցնելու գործընթացը: Միաժամանակ, այս արտահոսքը մեծապէս վնասել է կալուածքներին եւ գոյքին: Թէեւ դեռ վերջնական պարզ չէ, թէ բացի մեթանից ինչպիսի այլ քիմիական նիւթեր են արտազատւում, սեփական տների այգիներում, լողաւազաններում, տանիքին եւ պատուհաններին նս-տուածքի շերտեր են գոյանում: Եւս մէկ հարց է արտահոսքից տուժած տարածքներում անշարժ գոյքի արժէքը, որ բաւականին բարձր է եղել միշտ, եւ արտահոսքի պատճառով նուազել է 10ից 30 տոկոսով: Տուժել են նաեւ բիզնեսները», տեղեկացնում է Յարութ Քէօսեանը:
Քէօսեան-Բերբերեան իրաւաբանական ընկերութեան հմուտ իրաւաբաններն աշխատում են, որպէսզի իւրաքանչիւր տուժած ստանայ լիարժէք փոխհատուցում: «Կալիֆորնիայի Գազի ընկերութիւնն ընդունել է, որ սխալ է տեղի ունեցել, եւ խնդիրներ կան՝ այլապէս մարդկանց չէին տեղափոխի եւ գումարներ չէին տայ: Մեր իրաւաբաններն աշխատում են, որ արտահոսքից բոլոր տուժածները ստանան համապատասխան փոխհատուցում: Այդ նպատակով, մենք վարձել ենք տարբեր ոլորտների լաւագոյն մասնագէտների, ովքեր մեզ տրամադրում են տեղեկութիւններ գազի արտահոսքի ազդեցութեան մասին՝ առողջութեան, շրջակայ միջավայրի, ֆինանսական առումով, եւ հիմնուելով այդ տուեալների վրայ՝ մենք հիմնարար լուծում ենք առաջարկում իւրաքանչիւր յաճախորդի», նշում է Քէօսեանը:
Քէօսեան-Բերբերեան ընկերութեան իրաւաբանները Փորթըր Ռենչի գազի արտահոսքի խնդիրների եւ փաստաբանների միջոցով հնարաւոր լուծումների մասին պարբերաբար կազմակերպում են հանրային լսումներ, միաժամանակ պատրաստ են անվճար տեղեկատուութիւն տրամադրել արտահոսքից տուժած բնակավայրերի (ներառեալ Չեթսուորթ, Գրանադա Հիլզ, Նորթրիջ) բնակիչներին եւ գործատէրերին: Ըստ Քէօսեանի, գազի արտահոսքը խոստացել են կասեցնել մինչեւ Փետրուար, սակայն արտազատման հետեւանքները դեռ կարող են անհանգստացնել մարդկանց, եւ իրաւաբանները կարող են օգնել մասնագիտական ճիշդ օգնութիւն ստանալու: Ընկերութիւնը շարունակում է ընդունել դիմումներ Փորթըր Ռենչի գազի արտահոսքի գործով:
Քէօսեան-Բերբերեան իրաւաբանական ընկերութեան յաջողութիւնները արհեստավարժ մասնագէտների, երկարամեայ փորձի, նուիրուած աշխատանքի եւ յաճախորդներին առաւելագոյն գոհացնելու արդիւնք են: Նրանց ցանկում են բազմաթիւ արժէքաւոր գործերի յաղթանակներ:
Այս ընկերութեան գործունէութիւնը ներառում է մի քանի ուղղութիւններ. անձնական վնասուածքների (personal injury) տարաբնոյթ դէպքեր՝ ներառեալ վթարների դէպքում, անշարժ գոյքի՝ սեփականութեան վնասներ բնական աղէտների եւ այլ դէպքերում (real property damage), տարեցների նկատմամբ բժշկական տարբեր հաստատութիւններում ոչ հոգատար վերաբերմունք եւ դրանից առաջացած բարդութիւններ, առողջապահական համակարգում ապօրինութիւնների արդիւնքում տարէցին հասցուած վնասներ (medical malpractice and elder abuse):
Քէօսեան-Բերբերեան իրաւաբանական ընկերութեանը մանրամասն կարելի է ծանօթանալ կայքից՝ http://kblawyers.com/, կամ զանգահարել հետեւեալ հեռախօսահամարով՝ (877) 554-2226: Գրասենեակի հասցէն է՝ 16530 Ventura Boulevard, Suite 555, Encino, California 91436:
Տեղեկանք. Յարութ Քէօսեանն աւելի քանի 11 տարի որպէս փաստաբան աշխատել է ոլորտի տարբեր հեղինակաւոր հաստատութիւններում եւ 2009թ.ին հիմնել է սեփական իրաւաբանական ընկերութիւնը՝ զբաղուելով անձնական վնասների եւ անշարժ գոյքի հարցերով: Նա նաեւ հասարակական ակտիւ գործունէութիւն է ծաւալում տարբեր, այդ թւում՝ բարեսիրական կազմակերպութիւնների միջոցով: Քէօսեանը մեծապէս ներգրաւուած է նաեւ հայ համայնքի կեանքում. սովորել է Ֆերահեան Ազգային վարժարանում, անդամակցել է եւ որպէս կամաւոր աշխատել է հայկական կազմակերպութիւններում, ներառեալ՝ ՀԵԴ, ՀՄԸՄ, Հայ Դատի յանձնախումբ: Ներկայում Հայ իրաւաբանների, ինչպէս նաեւ՝ Լոս Անջելեսի իրաւաբանների եւ Ամերիկայի իրաւաբանների միութիւնների անդամ է: Երեք տարի առաջ, Քէօսեան իրաւաբանական ընկերութիւնն ընդլայնուել է՝ դառնալով Քէոսեան-Բերբերեան, որտեղ աշխատում են վեց իրաւաբան եւ անձնակազմը: