ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ.- Մայիս 4-ին տեղի ունեցաւ ՀՅ Դաշնակցութեան Արցախի Կեդրոնական Կոմիտէի (ԿԿ) նիստը, որու ընթացքին քննարկուեցաւ 2015 թուականի Մայիս 3-ին կայացած Արցախի Ազգային Ժողովի (ԱԺ) ընտրութիւններու արդյունքները: ՀՅԴ Արցախի ԿԿ-ն հաստատեց.
- ԼՂՀ 6-րդ գումարման ԱԺ ընտրութիւնները պէտք է համարել առաջխաղացում մեր երկրում ժողովրդավարութեան սկզբունքների արմատաւորման եւ պետականութեան կայացման գործում : Դրա վառ ապացոյցը ընտրութիւններին մասնակցած 7 կուսակցութիւններից 5-ի նուազագոյն շեմի յաղթահարումն է:
- ՀՅԴ Արցախի ԿԿ-ն իր երախտիքն է յայտնում շուրջ 13.000 այն քաղաքացիներին, ովքեր վստահելով ՀՅ Դաշնակցութեանը՝ քոէարկեցին «Խաղաղութիւն, արդարութիւն, աշխատանք» կարգախօսի օգտին:
- ՀՅԴ Արցախի ԿԿ-ն համոզուած է, որ երկրի կառավարման քաղաքական պատասխանատուութիւնն իր վրայ կը վերցնի մեծամասնութեան քուէն ստացած քաղաքական ուժը:
- Ընտրութիւնների արդիւնքներից ելնելով՝ ԿԿ-ն փաստում է, որ ՀՅԴ-ն ԼՂՀ բնակչութեան կողմից համամասնական ընտրակարգով շուրջ 20 տոկոսի քուէն ստանալով եւ ունենալով 3 մեծամասնական կարգով ընտրուած պատգամաւորներ՝ աւելի մեծ կազմով է ներկայանալու ԼՂՀ 6-րդ գումարման ԱԺ-ում ՝ դառնալով խորհրդարանում գործող 2-րդ քաղաքական ուժը: