ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ
Լոս Անջելեսի կենտրոնում գտնուող «Բլու Ուէյլ» ակումբը, հեղինակաւոր պարբերականների ու ճանաչուած երաժիշտների կողմից համարուել է քաղաքի լաւագոյն ջազ ակումբներից:
Վստահաբար կարելի է փաստել, որ Բլու Ուէյլում կերտւում է նաեւ Լոս Անջելեսի ժամանակակից ջազի դիմագիծը, եւ այս գործում իրենց ներդրումն ունեն հայ երաժիշտները: Ակումբում յաճախ են ելոյթներ ունենում դաշնակահար, երգահան Վարդան Օվսէփեանն ու թաւջութակահար, բաս կիթառահար Արտէոմ Մանուկեանը: Երաժիշտներ, ովքեր ծնուելով եւ կրթութիւն ստանալով Հայաստանում, այսօր, ջազի բնօրրանում մասնակիցն են ջազային նոր ռիթմերի ստեղծմանը՝ երաժշտական այս ուղղութեան յայտնիների հետ միասին:
«Հորիզոն» հեռուստաընկերութեան «Ասպարէզ» հաղորդման ամանորեայ ծրագիրը նուիրուած է Օվսէփեանի եւ Մանուկեանի հերթական համագործակցութեանը՝ «Ծանօթացում Արտէոմ Մանուկեանին» խորագրով համերգի շրջանակներում:
ՏԵՍԱՆԻԹ՝ Հայ Երաժիշտները Կերտում Են Լոս Անջելեսի Ջազային Դիմագիծը