
Մոնթեբելլոյի քաղաքապետ է ընտրուել Ջեք Հաջինեանը՝ դառնալով քաղաքի առաջին ամերիկահայն այս պաշտօնում: (Լուսան-կարները տեսնել էջ 24ի վրայ):
«Լինելով ծնունդով Մոնթեբելլոյից, ում երեք սերունդները սերում են այս քաղաքից, իմ սէրն ու նուիրուածութիւնն եմ ներդնելու Մոնթեբելլոյի առաւել բարգաւաճման ուղղութեամբ», նշել է Հաջինեանը Նոյեմբերի 25ին կայացած իր երդմնակալութեան արարողութեան ժամանակ, որին ներկայ է եղել աւելի քան 800 մարդ: Ներկաներին հայրապետական աղօթք է յղել Մուշեղ արք. Մարտիրոսեանը:
Որպէս քաղաքի երկարամեայ բնակիչ, Հաջինեանն ակտիւ մասնակցութիւն է ունեցել Մոնթեբելլոյի քաղաքական ու տնտեսական կեանքում, հայկական տարբեր կազմակերպութիւնների աշխատանքներում, այդ թւում՝ Հայ Դատի յանձնախմբի անդամ, Մոնթեբելլօ-Ստեփանակերտ քոյր քաղաքների խորհրդի անդամ, Ս. Խաչ եկեղեցու հոգաբարձուների խորհրդի գանձապահ։ 2011 թուականին Հաջինեանն ընտրուել է Մոնթեբելլոյի քաղխորհրդի անդամ: Մինչ այդ, նա տարբեր պաշտօններ է ունեցել. զբաղեցրել է քաղաքապետարանի սպասարկման հարցերի յանձնաժողովում, ոստիկանութեան հանրային ապահովութեան, նաեւ՝ ներդրումների յանձնախմբերում: