ԱԲՕ ՊՈՂԻԿԵԱՆ
Անգամ մը, որ իշխանափոխութիւնը իրականանայ եւ նոր, արդար ընտրութիւններու հիմքերը հաստատուին, մնացեալ հարցերու քննարկման եւ բանավէճի ահագին ժամանակ կ՛ունենան բոլորը, եւ իրենց դիրքորոշումը քաղաքացիներուն ներկայացնելու բոլոր հնարաւորութիւնները կը ստեղծուին:
Այդ օրակարգով միան համախմբուած ընդդիմութիւնը, եթէ այլ հարցեր չդնէ իր սեղանին վրայ, չի՛ պառակտուիր:
Այդ օրակարգով միայն համախմբուած ընդդիմութիւնը յստակ ու պարզ կարգախօսով մը կը դիմէ ժողովուրդին՝ «այս իշխանութիւնները պէտք է հեռանան»: Ուրիշ ոչ մէկ կարգախօս, ուրիշ ոչ մէկ շփոթեցնող, բարդ, խելօք վերլուծում: Միա՛յն այդքան:
Այդ օրակարգով համախմբուած ընդդիմութիւնը պէտք չունի ամէն օր սէր բացատրելու իր դաշնակիցներուն. կը բաւէ իրարու կողքին կանգնիլ, զօրաշարժի ենթարկել (իւրաքանչիւրը իր) հնարաւորութիւնները եւ պայքարելու վճռականութիւն ցուցաբերել: Այսպիսի մթնոլորտի մը մէջ յաւակնութիւնները երկրորդական մակարդակ կը մղուին, հիմնականը կը մնայ համախմբող գաղափարը:
Նման օրակարգով համախմբումի համար ժամանակը այսօ՛ր է, հիմա՛: Երկար պատրաստութիւններու կամ բանակցութիւններու խնդիր չկայ:
Ժողովուրդը այդպիսի պարզ ու վճռական դիրքորոշումի կը սպասէ ընդդիմութեան ներկայացուցիչներէն: Այդպիսի ընդդիմութիւն միայն կրնայ իր ետեւէն լայն զանգուածներ տանիլ եւ առանց արկածանդրութիւններու, միայն ու միայն ժողովուրդի բազմութեան ճնշումին տակ՝ նոր, արդար համակարգ ստեղծելու ազդանշանը հնչեցնել:
Նույն հանցագործ իշխանությունից տրոհված ուժերը, ժամանակ առ ժամանակ իշխանության կամ ընդդիմության աթոռներին հայտնված միևնույն դեմքերը, ռեժիմից աշխատավարձ ստացող պատգամավորները, չեն կարող իրական ընդդիմություն լինել այդ նույն վարչախմբին: Հայաստանի քաղաքական դաշտը ամբողջովին զավթված է իշխանության և նրա ձեռքի խամաճիկ՝ կեղծ ընդիմության կողմից, որպեսզի երկրում նոր, անարատ, ժողորդի կողմից վստահելի քաղաքական ընդդիմություն չծնվի ու այդ ձևով վիժեցվի ամեն վարկեան հնարավոր համաժողովրդական ապստամբությունը…