ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ
Սեպտեմբերի 2ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան՝ Արցախի անկախութեան 23րդ տարեդարձի կապակցութեամբ Հնչակեան միութեան «Նազարբէկ» երիտասարդական թեւի նախաձեռնութեամբ Ֆրանսիայի Ալֆորվիլ քաղաքում կազմակերպուել էր Լեռնային Ղարաբաղին նուիրուած երեկոյ, որի ընթացքում ցուցադրուեց ռեժիսոր Արտակ Հերիքեանի «Մեր Արցախը» ֆիլմը:
Երեկոյին ներկայ է գտնուել Ֆրանսիայում ԼՂՀ ներկայացուցիչ Հ. Գէորգեանը, որը ներկայացրել է անկախութեան հռչակումից ի վեր Արցախում գրանցուած ձեռքբերումները, երկրում տիրող առկայ իրավիճակը եւ պատասխանել է մասնակիցների բազմաթիւ հարցերին:
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԻՒՆ
ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹԻՒՆ