Իրանահայ համայնքի բեկորներից մէկն է Սպահանի երբեմնի հայաբնակ Փերիոյ գաւառը, որը կազմաւորւել է 17րդ դարասկզբին, Շահ Աբբասեան բռնագաղթի օրերին: Փերիահայութիւնը՝ հայրենիքի սէրն ու կարօտը պահելով իր սրտում եւ կառչած ազգային-կրօնական աւանդոյթներին, շուրջ չորս դար գոյատեւեց որպէս հայ՝ մինչեւ 1946 թուականի ներգաղթը, որը շարունակուեց նաեւ 1960-70ականներին, որի արդիւնքում մեծ թուով հայեր ներգաղթեցին հայրենիք:
Յաջորդ տասնամեակներում փերիահայութեան մնացած մասը եւս աստիճանաբար տեղափոխուեց Նոր æուղա եւ Թեհրան, որով ամբողջ գաւառի հայաբնակ գիւղերը ամայացուեցին հայութիւնից:
Այսօր, իրանահայութեան տարբեր բեկորների նման՝ փերիահայութիւնը եւս ցրուած է աշխարհով մէկ, Նոր æուղայից ու Թեհրանից մինչեւ Երեւան եւ Հայաստանի տարբեր քաղաքներ, մինչեւ Եւրոպա եւ Միացեալ Նահանգներ եւ հեռաւոր Աւստրալիա, սակայն մի բան միացնում է նրանց բոլորին՝ սէրն ու կարօտը դէպի իրենց ծննդավայրը, որին կառչած են մնում մինչեւ այսօր:
Այս իրողութիւնը նկատի ունենալով, Թեհրանի Փերիոյ Կրթասիրաց միութեան վարչութիւնը Հայոց Ցեղասպանութեան 100ամեակին ընդառաջ, փերիահայութեան այս ցրուած բեկորները միաւորելու եւ համախմբելու նպատակով նախաձեռնել է «Փերիայի օրեր Հայաստանում» ծրագիրը, որի իրականացման համար համագործակցում է նաեւ ՀՀ սփիւռքի նախարարութիւնը:
Ծրագիրը կայանալու է 2014թ. Օգոստոսի 22, 23 եւ 24ին Հայաստանում:
Սոյնով կոչ ենք ուղղում ամերիկաբնակ մեր հայրենակիցներին, մասնաւորապէս փերիահայութեան, ցանկութեան դէպքում մասնակցելու այս ծրագրին:
Գ. ԱՄԻՐԽԱՆԵԱՆ,
Նախագահ Թեհրանի Փերիոյ Կրթասիրաց
Միութեան Վարչութեան