Նախարարը յորդորած է սպասել մինչեւ որ իրաւապահ մարմինները իրենց աշխատանքը վերջացնեն եւ հրապարակեն անհրաժեշտ նիւթերը:
Մուրադեանի համաձայն՝ «Մամիկոն Խոջոյեանը բազկի բազմաբեկոր վնասուածքներ է ունեցել, վիրահատուել է, Մայիսի 3ին դուրս է գրուել հիւանդանոցից, իսկ յետոյ գտնուել է բժիշկների հսկողութեան ներքոյ: Վերջին 3 շաբաթուայ ընթացքում 3 անգամ նրանց է այցելել բժշկական խումբ՝ երեք մասնագէտներից կազմուած՝ նեարդաբան, որը նաեւ հոգեբոյժ էր, թերապեւտ ու վիրաբոյժ: Եղել են նաեւ բուժքրոջ ամէնօրեայ այցելութիւններ: Մենք առաջարկել ենք հիւանդանոց տեղափոխել, բայց հարազատները հրաժարուել են», նշած է նախարարը՝ աւելցնելով, որ 20 Մայիսին հարազատները արդէն շտապ օգնութիւն կանչած են, սակայն կարելի չէ եղած փրկել Մամիկոն Խոջոյեանը, որ մահացած է:
© 2021 Asbarez | All Rights Reserved | Powered By MSDN Solutions Inc.