ԵՐԵՒԱՆ.– 2013-2014 ուսումնական տարեշրջանին Մայր համալսարանին մէջ պիտի ուսանի 3414 առաջին տարուան ուսանող, 408ը՝ անվճար, 3006ը՝ վճարովի համակարգով:
Երեւանի պետական համալսարանը տեղեկացուցած է, որ այս ուսումնական տարին պիտի սկսի 23 Սեպտեմբերին:
«Երեւանի պետական համալսարանում առաջին կուրսեցիներին ֆակուլտետների դեկանները, պրոֆէսորադասախօսական կազմի, ուսանողական կառոյցների ներկայացուցիչները կը դիմաւորեն ֆակուլտետի դահլիճներում եւ լսարաններում:
«Ռոմանագերմանական բանասիրութեան եւ Սոցիոլոգիայի ֆակուլտետների ուսանողները կը յաճախեն 2րդ հերթով, իսկ միւս բոլոր ֆակուլտետներում դասերը կը մեկնարկեն 1ին հերթով: 1ին հերթի դասերը սկսւում են ժամը 09:30ին, իսկ 2րդ հերթինը՝ 14:30ին», նշուած է յայտարարութեան մէջ:
© 2021 Asbarez | All Rights Reserved | Powered By MSDN Solutions Inc.