«Արթնացնել ցանկութիւններ, զգալ կանացիութիւնը, զարգացնել հոգեւորը», այս նշանաբանով Յունիսի 15ին տեղի կ՛ունենայ «3ի Ձեռնարկը»: Մտքի եւ մարմնի ներդաշնակութեան միջոցով, առողջութեան կենտրոնի հիմնադիր Լիզա Բուբարին իր այս նախաձեռնութիւնը նուիրել է կանանց. «Ցանկանում էի մէկ օր համախմբել տարբեր տարիքի ու մասնագիտութիւնների կանանց՝ խօսելու կանանց հետաքրքրող թեմաների մասին, գնահատելու կանացիութիւնը: Ձեռնարկի հիւրերի թւում են յաջողակ եւ կայացած կանայք, ովքեր կիսուելու են իրենց փորձերը: Մասնակիցների հետ կ՛անցկացուի նաեւ մտապատկերման «սէանս»ներ (նիստեր-Խմբ.), կը տրամադրուեն տարբեր հիւանդութիւններից ապաքինուելու, ինչպէս նաեւ բիզնեսին առնչուող խորհուրդներ», ներկայացնում է Բաբուրին, ով հանդիսանում է «Հիլ Ուիդին» կենտրոնի հիմնադիրը:
Կենտրոնում անցկացուող «հիպնօթերապիա»ի, հիպնօ մերսումների սէանսներն ուղղուած են մի շարք հիւանդութիւնների՝ ասթմայի ու քաղցկեղի վերացմանը, ինչպէս նաեւ՝ ընկճախտից, անքնութիւնից, սթրեսից (ճնշուածութեան) ազատմանը ու ծխելու դէմ պայքարին: «Գրեթէ ողջ կեանքում մենք ջանում ենք ետ գտնել ամբողջական զգալու ուղիները: Կեանքը հէնց այս ճամփորդութիւնն է՝ հեռացնելու մեր ուղուց խոչընդոտները դէպի խաղաղութիւն, սէր եւ յաջողութիւն», ասում է Բուբարին:
Լիզա Բաբուրին հաւատում է առողջութեանն ու բարօրութեանը հասնելու բնական մօտեցումներին: «Ուսումնասիրէ՛ք ձեր ներքին զգացողութիւնները, ստացէք ամոքիչ մարզում, ազատուէք սթրեսից, հաղորդակցուէք կին առաջնորդների եւ լսէք պատմութիւններ կանանց հետաքրքրող բոլոր թեմաների մասին», Լիզա Բաբուրին այսպիսով կոչ է անում մասնակցել Քեսթըուէյ համալիրում Յունիսի 15ին նախատեսուած ձեռնարկին: Բանախօսներն են՝ սենատոր Քերոլ Լուի, կին ձեռներէց Լինդա Լոր, Լիզա Բուբարի, Սիլվա Միրզոյեան ու Սոֆի Քելըր: Հասցէն է, 1250 E Harvard Rd. Burbank, առաւօտեան ժամը 8:30ից:
© 2021 Asbarez | All Rights Reserved | Powered By MSDN Solutions Inc.