Օտարագիր Հայ Գրողների Համաժողովը՝ Յուլիսին
ՀՀ գրողների միութեան եւ ՀՀ սփիւռքի նախարարութեան նախաձեռնութեամբ ս.թ Յուլիսի 11-15ը Հայաստանում տեղի կ՛ունենայ Օտարագիր հայ գրողների հերթական՝ 5րդ համաժողովը՝ «Համաշխարհայնացում եւ ազգային ինքնութիւն» խորագրով:
Համաժողովին հրաւիրւում են մասնակցելու արտերկրում ապրող եւ ստեղծագործող հայազգի գրողները:
Ճանապարհածախսը հոգում են պատուիրակները, կացութիւնն ու սնունդը՝ հրաւիրող կողմը:
Յայտերն ընդունւում են մինչեւ ս.թ Յունիսի 15ը՝ հետեւեալ հասցէներով.
mshakuyt.diaspora@mail.ru
writers.union.arm@gmail.com
Տեղեկատու հեռախօս՝ +374 10 56 21 90
ՀՀ ՍՓԻՒՌՔՒ ՆԱԽԱՐԱՐՈՒԹԻՒՆ ՀՀ ԳՐՈՂՆԵՐԻ ՄԻՈՒԹԻՒՆ