
ԳՐԻՇԱ ԲԱԼԱՍԱՆԵԱՆ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանի փեսայի՝ Միքայէլ Մինասեանի ունեցուածքի եւ Հայաստանում նրա դերակատարման մասին մամուլը բազմիցս գրել է: Այս տարուայ Մարտի 9ին նա նշանակուեց Ս. Աթոռում ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան:
Ուսումնասիրելով նրա գոյքն ու եկամուտները՝ պարզուեց, որ Մ. Մինասեանն իրականում մեծ կարողութեան տէր է եւ սէր ունի գեղանկարների եւ քանդակների նկատմամբ:
Պաշտօնը ստանձնելու օրուայ դրութեամբ Միքայէլ Մինասեանն ունեցել է բնակարան, 3 հատ բնակելի տուն եւ կից հողամաս, աւտոհանգրուան, հիւրատուն եւ հողամաս, ինչպէս նաեւ մէկ առանձին հողամաս:
Միքայէլ Մինասեանը, որպէս շարժական գոյք, յայտարարագրել է ընդամէնը 2011թ. արտադրութեան «Ducati Diavel» մակնիշի մոտոցիկլետ:
Մարտի 9ի դրութեամբ նա ունեցել է 2 հատ 50 հազար դրամ արժողութեան բաժնետոմսեր:
Զգալի չափերի են հասնում նորանշանակ դեսպանի յանձնած կամ նրան վերադարձուած փոխառութիւնները՝ ընդհանուր հաշուով 999 միլիոն 310 հազար դրամ:
Առանձնանում են յատկապէս Միքայէլ Մինասեանին պատկանող գեղանկարների եւ քանդակների հաւաքածուները, որոնք նոյնպէս արժէքաւոր են: Թէեւ դրանց գինը նա չի նշել, սակայն հեղինակների անուններն արդէն յուշում են գեղանկարների ու քանդակների արժէքի մասին:
Գեղանկարներ՝
1. Յակոբ Կոջոյեան, 3 հատ
2. Յակոբ Անանիկեան, 3 հատ
3. Խաչիկ Եսայեան, 4 հատ
4. Գաբրիէլ Գիւրջեան, 2 հատ
5. Մհեր Աբէղեան, 3 հատ
6. Յակոբ Յակոբեան, 5 հատ
7. Արա Բեքարեան, 3 հատ
8. Վարդգէս Սուրէնեանց, 3 հատ
9. Գայանէ Խաչատրեան, 8 հատ
10. Սերգէյ Փարաջանով, 1 հատ
11. Ժան Գառզու, լիտօ, 3 հատ
12. Էմիլ Գազազ, 6 հատ
13. Ժանսէմ, լիտօ, 7 հատ
14. Մարինէ Պետրոսեան, 2 հատ
15. Ռոբերտ Էլիբեկեան, 5 հատ
16. Ֆելիքս, 1 հատ
17. Նալբանդեան, 2 հատ
18. Ռուբէն Աբովեան, 2 հատ
19. Տօնինօ Գուերա, 1 հատ
20. Բարդուղ Վարդանեան, 2 հատ
21. Դեղձ Աշոտ, 2 հատ
22. Վահրամ Գաֆէսջեան, 1 հատ
23. Արամիկ, 2 հատ
24. Թենի Վարդանեան, 2 հատ
25. Փանօս Թերլեմէզեան, 2 հատ
26. Գրիգոր Խանջեան, 3 հատ
27. Բաժբէուկ-Մելիքեան, 1 հատ
28. Արսէն Շաբանեան, 2 հատ
29. Ռուդոլֆ Խաչատրեան, 3 հատ
30. Իոսիֆ Կոռալով, 3 հատ
31. Երուանդ Քոչար, 3 հատ
32. Գէորգ Բաշինջաղեան, 5 հատ
33. Մարտիրոս Սարեան, 3 հատ
34. Մինաս Աւետիսեան, 2 հատ
35. Պոտպոմոգով, 1 հատ
36. Արշիլ Գորկի, 1 հատ
37. Յարութիւն Կալենց, 1 հատ
38. Սիմոն Գալստեան, 1 հատ
39. Պերճ Ակնունի, 1 հատ
40. Վրոյր Գալստեան, 4 հատ
41. æոտտօ, 1 հատ
42. Ազիզեան, 1 հատ
43. Դաւիթ Երեւանցի, 3 հատ
44. Յովհաննէս Զարդարեան, 3 հատ
45. Տարօն Մուրադեան, 3 հատ:
Քանդակներ՝
1. Ժան Գառզու, 2 հատ
2. Ֆերնանդօ Բոտերօ, 1 հատ
3. Էմիլ Գազազ, 2 հատ
Ինչ վերաբերում է Միքայէլ Մինասեանի եկամուտներին, նա շահաբաժնից ստացել է 58 միլիոն դրամի եկամուտ, իսկ 4 հազար 668 դոլարն էլ եղել է վարկային գիծը:
Մարտի 9ի դրութեամբ դեսպանն իր հաշուին ունեցել է 400 միլիոն դրամ, 1 միլիոն 304 հազար դոլար եւ 268 հազար եւրօ:
«Հետք»