/* Style Definitions */
table.MsoNormalTable
{mso-style-name:”Table Normal”;
mso-tstyle-rowband-size:0;
mso-tstyle-colband-size:0;
mso-style-noshow:yes;
mso-style-priority:99;
mso-style-parent:””;
mso-padding-alt:0in 5.4pt 0in 5.4pt;
mso-para-margin-top:0in;
mso-para-margin-right:0in;
mso-para-margin-bottom:10.0pt;
mso-para-margin-left:0in;
line-height:115%;
mso-pagination:widow-orphan;
font-size:12.0pt;
font-family:”HF Aramian Normal”;}
Մայր Աթոռ Ս Էջմիածնի Տեղեկատուական գրասենեակէն ստացանք Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսի համատեղ կոչ–պահանջը՝ ուղղուած Թուրքիոյ Պետության: Կը ներկայացնենք կոչի բնագիրը.
2015 թ. հայ ժողովուրդը Հայաստանի Հանրապետութիւնում, Լեռնային Ղարաբաղի Հանրապետութիւնում եւ ի սփիւռս աշխարհի նշելու է 100րդ տարելիցը Օսմանեան Թուրքիայի կողմից կազմակերպուած Հայոց ցեղասպանութեան:
1915 թ. ցեղասպանութեանը զոհ գնացին աւելի քան մէկուկէս միլիոն հայեր, աքսորի ճանապարհներին վերապրած հայերը ապաստան գտան Արեւելեան Հայաստանում՝ ներկայիս Հայաստանի Հանրապետութիւնում, Սիրիայում, Լիբանանում, արաբական այլ երկրներում ու աշխարհի տարբեր պետութիւններում:
Անհատական սեփական կալուածքների հետ Օսմանեան կայսրութեան ենթակայութեան ներքոյ գտնուող Արեւմտեան Հայաստանում եւ Կիլիկիայում, ինչպէս եւ Թուրքիայի այլ շրջաններում ապրող հայութիւնը կորցրեց նաև եկեղեցապատկան կալուածքներ՝ եկեղեցիներ, սրբատեղիներ, վանքեր, կրօնական, կրթական ու բարեսիրական կենտրոններ, մշակութային ու կրօնական մեծ արժէք ունեցող իրեր` խաչքարեր, ձեռագրեր, սրբանկարներ եւ այլն: Ցեղասպանութեան ենթարկուած ու բռնի միջոցներով տեղահանուած հայ ժողովրդին պատկանող բոլոր կալուածքները սեփականացուեցին Թուրքիոյ պետութեան կողմից` «լքեալ կալուածքներ» անուան տակ:
Ցեղասպանութիւնից 98 տարիներ անց Թուրքիոյ ներկայ պետութիւնը` որպէս իրաւայաջորդը Օսմանեան կայսրութեան, ոչ միայն մերժում է իր նախորդների ծրագրած ու իրագործած ցեղասպանութիւնը, այլեւ շարունակում է իր հակահայ քաղաքականութիւնը` բռնագրաւուած պահելով հայ ժողովրդի կրօնական ու մշակութային արժէքները` եկեղեցապատկան կալուածքներն ու իրերը:
Հետեւաբար կոչ ենք ուղղում Թուրքիոյ պետութեանը եւ պահանջում.
1) Ճանաչել Հայոց ցեղասպանութիւնը
2) Ամբողջապէս հատուցել հայ ժողովրդի կրած կորուստների եւ մարդկային ու ազգային ոտնահարուած իրաւունքների դիմաց
3) Անյապաղ վերադարձնել հայ ժողովրդին` որպէս իրաւատիրոջ, հայկական եկեղեցիները, վանքերը, եկեղեցապատկան կալուածքները եւ հոգեւոր–մշակութային արժէքները:
Աղօթքով յիշելով Հայոց ցեղասպանութեան զոհերին` դատապարտում ենք ամեն բռնարարք` ուղղուած աստուածապարգեւ կեանքի, մարդու արժանապատւութեան եւ մարդկութեան խաղաղ համակեցութեան դէմ, քանզի «Աստուած խռովութեան Աստուած չէ, այլ` խաղաղութեան» (Ա Կորնթ. 14.33), որ մարդկանց կոչել է սիրոյ, համերաշխութեան եւ գործակցութեան:
Երախտագիտութեամբ ենք յիշում բոլոր ժողովուրդներին ու պետութիւններին, որոնք Ցեղասպանութեան օրերին ապաստան տուեցին տեղահանուած հայերին եւ հոգատարութիւն ու եղբայրական սէր ցուցաբերեցին հայրենազրկուած ու տարագրուած հայերի հանդէպ:
Հայ ժողովուրդը յաւէտ երախտագէտ է լինելու նաեւ այն բոլոր պետութիւններին, որոնք մարդասիրութեան եւ արդարութեան սկզբունքներով առաջնորդուած` դատապարտել եւ պաշտոնապէս ճանաչել են Հայոց Ցեղասպանութիւնը:
Հայոց Ցեղասպանութեան հարիւրամեակի նախասեմին մեր բոլոր կարելիութիւնները ի գործ պիտի դնենք` միասնաբար իրականացնելու հայ ժողովրդի պահանջները` յանուն արդարութեան եւ հայութեան իրաւունքների պաշտպանութեան:
ԳԱՐԵԳԻՆ Բ
ԿԱԹՈՂԻԿՈՍ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ
ԱՐԱՄ Ա
ԿԱԹՈՂԻԿՈՍ ՄԵԾԻ ՏԱՆՆ ԿԻԼԻԿԻՈՅ
ԱՊՐԻԼ 24, 2013