Սպահանի հայոց թեմի Թեմական խորհրդի կողմից Հայոց Ցեղասպանութեան 98րդ տարելիցի ոգեկոչման ծրագրերի կազմակերպման համար կեանքի է կոչուել Նոր Ջուղայի յանձնախումբը, որն իր անդրանիկ նիստն է գումարել 2013 թուականի Մարտի 16ին եւ կատարել պարտականութիւնների բաժանում:
Յանձնախմբի անդամներն են.
Գեղարդ Մանսուրեան՝ նախագահ, Արթին Քեշիշեան՝ փոխնախագահ, Սարինէ Յարութիւնեան՝ քարտուղար, Վաչիկ Խուդաբախշեան՝ գանձապահ, Արմինէ Ղարախանեան՝ խորհրդատու անդամ, Տարօն Տէր Մարտիրոսեան՝ խորհրդատու անդամ, Գալօ Բաղդասարեան՝ խորհրդատու անդամ, Նարբէյ Ջարդն-Դաւուդ՝ խորհրդատու անդամ, Արիս Դաւթեան՝ խորհրդատու անդամ:
Յանձնախումբն իր նախատեսած ծրագրերի մասին հրապարակելու է հաղորդագրութիւններ:
Նոր Ջուղայի հայ համայնքի յարգելի անդամներին հրաւիրում ենք ուշադրութեամբ հետեւել յայտարարութիւններին եւ պատասխանատու կեցուածքով մասնակցել ծրագրերին:
ՍՊԱՀԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ