
Երկու անընդմէջ պարտութիւններէն ետք 36ամեայ Վիկ Դարչինեան մտադիր է վերադառնալ խաղահարթակ՝ Լուիս Տել Վալէի դէմ մենամարտելու:
«Ես ընտրել եմ մարտիկի ճանապարհը, ճանապարհորդել ամբողջ աշխարհով եւ մենամարտել եմ լաւագոյն բռնցքամարտիմների դէմ: Ես կարծում եմ՝ Դել Վալէի կարիերայի համար ներդրած գումարներն անյաջող ներդրում են: Հերի Շոուն սխալ է գործում, որովհետեւ նա ներդրում է կատարում մի մարզիկի համար, ով շուտով պարտուելու է: Ես առաջինը կը լինեմ, ով կը յաղթի Դել Վալէին», «Պաքսինք Սին»ին յայտնած է Դարչինեան:
Վիկ Դարչինեան եւ Լուիս Տել Վալէն պիտի մենամարտին երկրորդ թեթեւագոյն ծանրութեան ախոյեանութեան տիտղոսին համար: Մենամարտը տեղի պիտի ունենայ 29 Սեպտեմբերին: