ՍՏԵՓԱՆ ԹՈՓՉԵԱՆ
«Հայերն ու հրեաները չեն կարող ներս մտնել, իսկ շները կարող են», այս գրութեամբ ցուցատախտակներ էին պարզել Էսքիշեհիրի «Օսմանգազի» մշակութային միութեան դրան առջեւ միութեան նախագահ Նիյազի Չափան իր աշխատակիցների հետ։ Մայիսի 28ին դատարանը ազգային խտրականութեան, ժողովրդի մի հատուածը միւսի դէմ գրգռելու համար հինգ ամսուան բանտարկութեան դատապարտեց նրան, բայց դատական ատեանը այդ պատիժը վերածեց երեք հազար լիրա դրամական տուգանքի )«Ասպարէզ», 30 Մայիս, 2009(։ 2008ի սկզբին Իսքենդերունի քաղաքապետ Մեթէ Ասլանը ազդեր էր կախել տուել քաղաքում իր լուսանկարով եւ «Այս հայրենիքը մերն է. սիրի՛ր, կամ հեռացի՛ր այստեղից» գրութեամբ։ Մենք երբ ասում ենք «թուրք ենք»՝ բողոքում են, որ դա խտրականութիւն է, իսկ նրանց արածը խտրականութիւն չէ՞, երբ ասում են՝ «քուրդ ենք», շեշտել էր Ասլանը՝ հակադարձելով իր քրդութեամբ հպարտացած նախկին մի մինիստրի )«Ասպարէզ», 10 Դեկտեմբեր, 2009(:
Սիրո՞ւմ են հայերը Թուրքիան, որ հեռանում են Հայաստանից։ Էրդողանը Յունուարի 28ին նշեց, որ Թուրքիայում 40 հազար փախստական հայ կայ, նրանց կարող էին, բայց ետ չեն ուղարկում, որովհետեւ նրանք իրենց երկրում ապրելու կարելիութիւն չունեն։ Իսկ ըստ Թուրքիայի աշխատաւորական հարցերի մինիստրութեան ուսումնասիրութեան, երկրում աշխատում են 70 հազար անօրինական հայ գաղթականներ։
Թուրքիայում արեւելահայերէն ռադիօհաղորդումներ վարելու համար Հայաստանից հրաւիրուած երկու հայ, «Մարմարա» թերթի հաւաստումով, դիմել են համապատասխան մարմիններին քաղաքացիութիւն ստանալու։ Միջոցներում խտրութիւն չդնելով՝ նոյնն են ձգտում անել աշխարհի տարբեր երկրներ արտագաղթած ՀՀ քաղաքացիները, որովհետ, այո՛, հայրենիքում «ապրելու կարելիութիւն չունեն»։ Այնուամենայնիւ, որտեղ ասես հասկանալի է, բայց Թուրքիայո՞ւմ։ Էդիկ Բաղդասարեանի «Հայաստանցիներն աշխատանք են գտնում Թուրքիայում» բնորոշ վերնագրով յօդուածում պարզաբանւում է դրա պատճառը՝ ամենամօտ երկիրն է, ուր կարելի է հասնել նուազագոյն ծախսերով, այնտեղ աւելի անվտանգ է, քան Ռուսաստանում, այնտեղ ապրելը, տուն վարձելը աւելի էժան է, առեւտրի համար իդէալական պայմաններ են եւ այլն։
Դաշնակից եւ բարեկամ Ռուսաստանում ազգայնամոլների կազմակերպած այլազգիների պարբերական սպանութիւնների ընթացքում զոհ գնացին բազմաթիւ հայեր, մինչդեռ պարբերաբար հայերի ցեղասպանութիւն կազմակերպած երկրում այժմ, իրօք, ապրելն աւելի ապահով է։ Այնուամենայնիւ, չի կարելի անտեսել պատմական դաժան փորձը, յոյս ունենալ, թէ թուրքերը քաղաքակրթուել են, թէ Արեւմուտքն իր արժէքներով, թէ միջազգային հանրութիւնը իր կառոյցներով, թէ մարդու իրաւունքները եւ նման վարդագոյն պատրանքներ ապահովութեան երաշխիքներ են։ Թուրքերը զանգուածային արիւնահեղութեան անգերազանց վարպետներ են։ Միթէ՞ Թուրքիայում ապաստանած այդ հայերը արդէն մոռացան Ադրբեջանում հայերի վերջին ահաւոր ցեղասպանութիւնը։
Ինչպէս ցոյց է տալիս Էդ. Բաղդասարեանի լրագրողական հետազօտութիւնը, հարեւան երկրում հաստատուելու նախաձեռնութիւնը վերցրել են յատկապէս… «կանայք փափկասուն Հայոց աշխարհի»։ Նրանց չնչին մասը ամուսնացել են պոլսահայերի հետ, հիմնական մասը՝ Հայկական Ցեղասպանութիւնն իրագործած թուրքերի եւ քրդերի այսօրուան ժառանգների։ Նրանցից շատերը աշխատանքի անցնելով՝ ժամանակ անց բաժանւում են Հայաստանում մնացած իրենց ամուսիններից։ Որոշ կանայք էլ տարածուած տարբերակով՝ ձեւականօրէն բաժանուելով իրենց ամուսիններից՝ ամուսնացել են տեղացիների հետ, քաղաքացիութիւն ստանալուց յետոյ նորից բաժանուել եւ վերամուսնացել իրենց ամուսինների հետ եւ ամբողջ ընտանիքը տարել Թուրքիա։ Կան եւ Հայաստանի իրաւապահների կողմից եւ «Ինտերպոլ»ով հետախուզման մէջ գտնուող կաւատ կանայք. «Նրանցից մէկը՝ Իջեւանցի Գոհարը, ամուսնանալով թուրքի հետ՝ փոխել է ազգանունը եւ դարձել հայաստանցի կանանց աշխատեցնող հիմնական անձը Տրապիզոնում» )«Ասպարէզ», 30 Յուլիս 2008(։
Իսլամի սահմանած բազմակնութեան օրէնքի շնորհիւ, թուրքերը արագօրէն եւ առատօրէն բազմացան, յատկապէս իրենց նուաճած երկրների կանանց իրենց հարեմները տանելով։ Հետագայում, մենամուսնութեան պայմաններում էլ յաջողութեամբ շարունակեցին բազմանալ իւրացնելով այլազգի կանանց։ Եթէ նախկինում տանում էին բռնութեամբ, այժմ, մասնաւորաբար հայ կանայք սեփական կամքով են տրւում նրանց, պատրաստ ծառայելու, մեծացնելու թուրքերի եւ կրճատելու դարեդար կրճատուած հայութեան թուաքանակը։
Նախկին խորհրդային հանրապետութիւնները երկրի կործանումից յետոյ, սկսեցին բազմօգտագործելի շահութաբեր, կենդանի ապրանք՝ պոռնիկներ մատակարարել արտասահմանեան երկրներին։ Հայաստանը դուրս չմնաց այդ «գայթակղի»չ բիզնէսից։ Հայ կանանց հիմնական զանգուածը տարածուեց Մերձաւոր Արեւելքի երկրներում։ Այս պատմութիւնում գոնէ մի «մխիթարական» կէտ կայ՝ թուրքիայի Մարդու մաքսանենգութեան դէմ պայքարի 2007ի զեկոյցի համաձայն՝ երկրում պոռնկութեամբ զբաղուող եւ դրան առնչուող կանանց մէջ ամենաքիչ տոկոսը Հայաստանի 1.56, ամենաշատը՝ Ղազախստանի 22.89 քաղաքացիներ են։ Ապա եւ Ուզբեկիստանի՝ 18.26, Պուլղարիայի՝ 18, Ռումինիայի՝ 17.56, Ղրղզստանի՝ 17.11, Մոլդովայի՝ 15, Ռուսաստանի՝ 12.44, Ուկրաինայի՝ 11 եւ Պելոռուսիայի՝ 10 կանայք են )«Ասպարէզ», 23 Հոկտեմբեր, 2008(։
Մեթէ Ասլանի հարցադրումից մեկնած, պարզելով՝ սիրու՞մ են հայերը Թուրքիան, կարելի է վստահօրէն պատասխանել՝ այնտեղ գտնուող հայ կանանց գոնէ «ամենաքիչ տոկոսը», այն էլ ինչպէ՜ս… Իսկ մնացեա՞լը, ստիպուա՞ծ են սիրել իրենց շներից ստորադասողների երկիրն ու մինչեւ ե՞րբ։
Բայց, որքան էլ երեւոյթը խայտառակ, վիրաւորական է ու ցնցող, արդարացի չի լինի ամբողջապէս մեղադրել այդ դժբախտ նրանց։ Պատասխանատուն առաջին հերթին այն պետութիւնն է )եթէ կարելի է դա պետութիւն համարել(, որը յանուն անմարդկային, յանցագործ ճանապարհով հարստացած, աղքատութիւն սերմանող փոքրաթիւ մի խաւի գերհարստացման, իր քաղաքացիներին զրկում է հայրենիքում կանոնաւոր, անվտանգ աշխատելու եւ ապրելու կարելիութիւնից, ընտրութեան հնարաւորութիւն չտալով՝ վանում է, զզուեցնում, սարսափեցնում, վտարում երկրից։ Յետոյ լկտիաբար շարունակում մեծ շահոյթներ կորզել նոյն վտարուածների ուղարկած օգնութիւններից։ Բերենք միայն մէկ օրինակ. Յունիսի կէսի տուեալով է տոլարի փոխարժէքը մօտ 367 դրամ է։ Մինչդեռ, Ակադեմիկոս Աբէլ Աղանբեկեանի ճշդումով՝ 1 դոլարի օպտիմալ փոխարժէքը 500 դրամ է։ Ուստի, ուղարկուած ամէն 1 դոլարից Հայաստանի դրամատէրերը իւրացնում են 133 դրամ։ Մինչեւ «լողացող» փոխարժէքի անցնելը, երբ 1 դոլարի փոխարժէքը մէկ օրում բարձրացաւ 60-70 դրամով, երկար ժամանակ 1 դոլարը փոխանակւում էր արհեստականօրէն «կայունացուած» մօտ 300 դրամով, այսինքն ամէն 1 դոլար փոխանակելիս ՀՀ Կենտրոնական բանկը եւ այլ աճպարարներ իւրացնում էին աւելի քան 200 դրամ։ Այն, որ այդպիսով միլիոնաւոր դոլարներ էին յափշտակւում խնդրի մի կողմն է։ Միւս կողմից, աւելի քան 40 տոկոսով «էժանացուած» դոլարը նպաստում էր առեւտրի բացասական ահագնացած հաշուեկշռով ներմուծման թափով աճին եւ արտահանման անկմանը՝ մեծապէս վնասելով սեփական տնտեսութեան զարգացմանը։
Ահա, այսպիսի պետութիւնում, ո՞րն է իր երկրի կանանց չպահպանելու, չպաշտպանելու նպատակը. ժողովուրդն ու երկիրը հետզհետէ վերացման դատապարտե՞լը։
Ով չի պատկերացնում, դրա հետեւանքները, յիշեցնենք, որ Ֆրանկիստանի վերածուելու վտանգի ենթակայ Ֆրանսիայի մուսուլմանների հոգեւոր առաջնորդ Օմարը տարիներ առաջ յայտարարեց. «Ֆրանսուհին չի ուզում երեխայ ծնել եւ մեծացնել, մենք Ֆրանսիայում կը յաղթանակենք մեր մուսուլման կնոջ արգանդով եւ ֆրանսուհուն կը ստիպենք խնամել մեր երեխաներին»։
Yes ughghaki apshum em ain hayeri vra, ovker gnum em Turkia, ashkhatelu kam angam hangstanalu… Amot nrants. Nrank kam hishoghutiun chunen kam el endhanrapes patmutiun chgiten.
Tseghaspanutiun, Sumgait, Baku tesats hayn inchpes karogh e gnal u aprel turkeri mej??? Hishek Gurgen Margaryanin! Evropai srti mej azeri takanke katsharets nran! Inch veraberum e hay marmnavajarnerin, apa drank ainkan tsatsr makardak unen, vor nrank yerevi gaghapar el chunen hay-turkakan tshnamutian masin. Ev nrants hamar tarberutiun chka, te vortegh dram kvastaken-anasnakan janaparhov.
Iharke, djvar e Hayastanum, shat djvar e, sakayn da nrants baroyakan irank cher talis irents khaytarak gortsiv zbaghvein turk-shneri het.
Hay kanayk turkeri dzerke chenknelu hamar inknaspan ein linum… isk srank… Anitsyal linen ev haram lini nrants vastakats hatse. Aveli lav e sovits mernein, kan aispes khaytarakein irent u azge. Nzovyal linen nrank, nrank kin ev aravel evs hay kin kochvelu …