Հայաստանի կառավարութիւնը Արցախի թեման, էջը ու վերադառնալու իրաւունքը միանգամ ընդմիշտ փակելու քաղաքականութիւնը կը վարէ, «Կիզակէտում Արկադի Գրիգորեանի Հետ» յայտագիրին ընթացքին ըսաւ Արցախի Հանրապետութեան Մարդու իրաւունքներու պաշտպան Գեղամ Ստեփանեան:
«Հարցը հասել է նրան, որ արցախցիներն իրենց յուզող հարցերը բարձրացնելու տարբերակ են համարում հանրահաւաքը: Սա միայն սոցիալական (ընկերային) իրաւունքների համար հանրահաւաք չէ: ՀՀ իշխանութիւնն ուզում է, որ Հայաստանում արցախցիների հաւաքական ներկայութիւն չլինի: Սոցաջակցութեան (ընկերային աջակցութեան) դադարեցումը զրկւում ենք մեր հայրենիքում ապրելու հնարաւորութիւնից: Բերելու է արտագաղթի արցախցիների շրջանում: Միւս բոլոր իրաւունքները` վերադարձը եւ այլն, փոխկապակացուած են մեր Հայաստանում ապրելու հետ: Պէտք է մնալ, պահպանել հաւաքականութիւնը, ինքնութիւնը, որ պարարտ հող ձեւաւորուած լինի ու շարունակուի առաջ մղուել վերադարձի իրաւունքը», ըսաւ Ստեփանեան: