Բարեւ ձեզ, «Մեսրոպէան» ազգ. վարժարանի աշակերտներ…
Կարծում եմ արժի, երբ ձեր պապիկներից մի քիչ աւելիով եմ մեծացել։ Եւ հէնց ձեր պապիկներից լսած կը լինէք, որ շատ մեծացած պապիկները սիրով են երազում՝ լինել ձեր տարիքի…
Անձամբ ես շատ եմ ուզում…
Նոյնիսկ մտքովս անցնում է ձեր հետ դասի նստել։ Խնդրում եմ, չծիծաղէք։ Ախր հէնց ձեզ նմանուելով եմ մօտեցել ձեզ, կարդում եմ ձեր գրութիւնները, համոզւում, որ ես ձեզանից շատ բան եմ սովորում։ Հաւատացէք, որ այդպէս է։ Ի հարկէ, նաեւ ափսոսում եմ, որ Փիթըր Տէմիճեանի նման չեմ կարող, բայց շատ կ’ուզէի մարդկանց համար մի գիւտ անող էլ ես լինէի, ապահով ու փափուկ աւտոմեքենա հնարէի, այն էլ այնպիսին, որ այդուհետեւ բնութիւնը չաղտոտուի…
Եւ թոյլ տուր, յարգելի Փիթըր, բարեկամդ լինելով ասեմ. շնորհակալութիւն…
Ինչպէս նաեւ շնորհակալութիւն Անայիս Եղիայեանին, որ երազում է դեղ հնարել եւ բոլոր-բոլոր հիւանդացած փոքրիկներին լաւացնել…
Այսքան փոքրիկներ, բայց հրաշքածին երազանք է ինքնին, երբ Մարիամ Ամրան երազում է նոյնիսկ դարեր շրջանցել ու գնալ Մեսրոպ Մաշտոցի մօտ…
Ասեմ նաեւ, թէ Լինտա Թամազեանը թոյլ տայ, ծնկաչոք կ’աղաչեմ, որ իր ուզած դեղը հնարի, բայց դեղավաճառի տնօրինութեանը չյանձնի, չէ՜, այլ ինքը ձրի վաճառի… Որ այնպէս չլինի, թէ փող չունեցողը դեղ չունենայ ու չբուժուի…
Եւ այսպէս, մէկը ուզում է մարդ բուժել, միւսը թռչունին է ջուր հասցնում… կամ նոյնիսկ երեխայ ծեծողին է ընդդէմ գնում…
Եւ այսպէս, ես՝ մեծանալ-փոքրանալով՝ «Մանկական» էջի բոլոր ստեղծագործողներին ասեմ.
Շնորհակալութի՜ւն…
Շնորհակալութիւն նաեւ բոլոր նրանց, որոնք կ’ընդօրինակեն ու նոր երազանքներ կը բերեն սփռելու «Մանկական» էջում…
Ախր հօ միայն ես չէ, որ ընթերցել եմ ուզում…