
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ
Ճարտարապետութեան եւ դիզայնի (նախագծումի) ոլորտի հայ մասնագէտները, Դեկտեմբերի 4ին, Լոս Անջելեսում կը յայտարարեն նոր հարթակի ստեղծման մասին: ARMADS-ի` (Armenian Architects and Designers’ Society) Հայ ճարտարապետների եւ դիզայներների միութեան ստեղծման նպատակներից է պահպանել եւ զարգացնել հայկական մշակութային ժառանգութիւնը Միացեալ Նահանգներում:
Կազմակերպութեան հանդիսաւոր բացման ժամանակ կը ներկայացուեն ARMADS-ի առաքելութիւնն ու նպատակները, անդամակցութեան հնարաւորութիւնները:
Միջոցառմանը կարող են մասնակցել բոլոր նրանք, ովքեր ցանկանում են ծանօթանալ հայկական ճարտարապետութեան եւ դիզայնի նորագոյն զարգացումներին, ներգրաւուել մասնագիտական համայնքում եւ համագործակցել նախագծերի շուրջ: Միութեան անդամ կարող են դառնալ ինչպէս մասնագէտներ, այնպէս էլ ոլորտի նորեկներ, ովքեր կիսում են կազմակերպութեան տեսլականն ու ցանկանում են ներդրում ունենալ այն իրականութիւն դարձնելու գործում:
Միջոցառման ընթացքում խաղարկուելու է նաեւ 1880 թուականի հայկական գորգ, որը շահելու համար կարելի է նախապէս գնել 20 դոլար արժողութեամբ խաղարկութեան տոմս:
Ճարտարապետութեան եւ դիզայնի ոլորտի հայ մասնագէտների ձեռնարկը տեղի կ՛ունենայ «Արմինիըն Արթց» (Armenian Arts) կենտրոնում, որ գտնւում է Գլենդելի 250 N. Orange St. հասցէում: Մանրամասների համար կարելի է այցելել կազմակերպութեան հետեւեալ ընկերային կայքէջը: