Գազարը (ստեպղին) օգտակար է ոչ միայն առողջ աչքերի համար, այլ նաեւ հարթ մաշկի համար: Այն հարուստ է A վիտամինով (կենսանիւթ), որը կրճատում է վտանգաւոր բջիջների աճը, որոնք կարող են բերել մաշկի քաղցկեղի առաջացմանը:
Մէկ կարմիր պղպեղի մէջ վիտամին C-ի օրական պահանջը բաւարարելու անհրաժեշտ քանակ կայ, ինչպէս նաեւ այն հարուստ է սննդային թելիկներով եւ վիտամին B6-ով. այն նաեւ պարունակում է կարօտիններ, որոնք օգնում են կանխել կնճիռների առաջացումը եւ մեծացնել արեան հոսքը դէպի մաշկ, որը այն դարձնում է աւելի երիտասարդ եւ առողջ:
Սպանախը առողջ եւ սննդարար նիւթերով հարուստ սնունդ է, որը անպայման պէտք է օրուայ սննդակարգի մէջ ներառել: Շնորհիւ իր հակաօքսիդանտային յատկութիւնների, վիտամին C-ն, E-ն եւ A-ը առաւել օգտակար են փայլող մաշկի համար:
Մեզնից շատերը թերագնահատում են նեխուրը: Այն հարուստ է վիտամին K-ով, որը կարգաւորում է արեան շրջանառութիւնը եւ օգնում իջեցնել բարձր ճնշումը․ բացի այդ, այն օգնում է նուազեցնել սթրեսի (ճնշուածութեան) մակարդակը, որը կարող է բերել միգրենի (զօրաւոր գլխացաւ) կամ մաշկի հետ կապուած խնդիրների: Այն պարունակում է նատրիում, կալիում, ջուր, կանխարգելում է ջրազրկումը եւ քիչ կալորիական է (ջերմուժ կը պարունակէ):
Պապաիան տարբերւում է քիչ կալորիականութեամբ եւ խոլեստերոլի բացակայութեամբ: Եթէ ցանկանում էք նիհարել, ապա այն ընդգրկէք ձեր սննդակարգի մէջ: Այն կարելի է անուանել նաեւ գեղեցկութեան միրգ: Վիտամին C, E եւ բետա կարօտինը իրենց հակաօքսիդանտ յատկութեան շնորհիւ կրճատում են ակնէն (պալար) եւ բորբոքումները: Իսկ վիտամին C օգնում է պաշտպանել մաշկը արեւային ճառագայթների վնասակար ազդեցութիւնից:
Կոկոսի իւղը հիանալի խոնաւեցնում է դէմքի եւ մարմնի մաշկը ու սնուցում է մազերը: Այն յագեցած ճարպերի հարուստ աղբիւր է: Ճարպաթթուները եւ վիտամին E-ն, որով հարուստ է կոկոսը, մաշկը պահում են խոնաւ, փափուկ եւ հարթ:
Սաղմոնի գլխաւոր հարստութիւններից մէկը՝ օմէգա 3 ճարպաթթուների պարունակութիւնն է, որոնք պայքարում են մաշկի բորբոքուածութեան, կնճիռների դէմ:
Դդմի, արեւածաղկի, կտաւատի սերմերը օգտակար են ձեր մաշկի համար: Օրինակ, դդմի եւ արեւածաղկի սերմերը հարուստ են վիտամին E-ով, մագնիզումով, սպիտակուցով, որոնք պաշտպանում են կնճիռներից:
Կանաչ թէյը հիանալի աղբիւր է հակաօքսիդանտների եւ ամինաթթուների համար, որոնք օգնում են թուլացնել մարմինը եւ նուազեցնել սթրեսի մակարդակը: Այն պաշտպանում է օրգանիզմը նաեւ քաղցկեղային բջիջների աճից:
Շատերի կողմից սիրելի շոկոլադը (տուրմ) եւս ունի հակաօքսիդանտ յատկութիւններ, սակայն պէտք է ընտրել միայն դառը շոկոլադ, որում կայ 80 տոկոսից ոչ պակաս կակաօ: