
«Լարք» երաժշտական ընկերակցութիւնը մեծ հանդիսաւորութեամբ ներկայացնում է «Եռաձայն Պատարագ» խորագրով գրական-երաժշտական երեկոյ՝ նուիրուած Հայոց Մեծ Եղեռնի նահատակների անմահ յիշատակին։ Այն նաեւ նուիրուած է Պարոյր Սեւակի ծննդեան 100ամեակին։
Մասնակցում են «Լարք» երաժշտանոցի ուսանողները իրենց ելոյթներով՝ խմբային ասմունք, երգչախումբ, ձեռնազանգակների խումբ, պարախումբ, անհատական գործիքային ելոյթներ։ Ծրագրի ղեկավարն է Թագուհի Արզումանեանը։
Երեկոն տեղի կ՛ունենայ Ուրբաթ, 2024 Ապրիլի 26ին, երեկոյեան ժամը 7ին, Գլենդելի Երիցական եկեղեցու սրահում. հասցէն՝ Glendale Presbyterian Church, 125 S. Louise St. Glendale, CA 91205։
Մուտքը ազատ է. սիրով հրաւիրուած է մշակութասէր հանրութիւնը։