Մոսկուայի 42րդ միջազգային ֆիլմի փառատօնին ընտրող յանձնաժողովն իր առանձնայատուկ հետաքրքրութիւնն ու հիացմունքն է ցուցաբերել Ջիւան Աւետիսեանի «Դրախտի Դարպասը» ֆիլմին․ ֆիլմը կը ցուցադրուի կինոփառատոնի պաշտօնական, արտամրցութային ծրագրում՝ Հոկտեմբերի 4ին։
Մոսկուայի փառատօնը այս տարի տեղի կ՛ունենայ Հոկտեմբերի 1ից 8ը։ Աշխարհում ստեղծուած համավարակային արտակարգ դրութեան հետեւանքով, դեռեւս յայտնի չէ, թէ «Դրախտի Դարպասը» ֆիլմի ստեղծագործական եւ դերասանական կազմից ովքեր կը կարաղանան ներկայ գտնուել այդ կարևոր նախաձեռնութեանը։
«Դրախտի Դարպասը» ֆիլմը Ջիւան Աւետիսեանի՝ արցախեան նիւթերով երրորդ ֆիլմն է։ Այն ութ երկրների համատեղ արտադրութիւն է․ Հայաստան, Լիտվա, Գերմանիա, Ֆրանսիա, Բուլղարիա, Չեխիա, Իտալիա, Ամերիկա։ Ֆիլմի դերասանական կազմում ընդգրկուել են Ռիխարդ Զամելը՝ Գերմանիայից, Տատյանա Սպիւակովան՝ Ֆրանսիայից, Լեոնարդաս Պոբեդոնոսցեւասը՝ Լիտվայից, Նաիրա Զաքարեանը՝ Ամերիկայից, Սօս Ջանիբեկեանը՝ Հայաստանից եւ այլ սիրուած դերասաններ Հայաստանից եւ արտերկրից։
Նկարահանումներն իրականացուել են հայկական լեռնաշխարհում եւ Լիտվայում։
Ֆիլմի հայաստանեան անդրանիկ ցուցադրութիւնը կայացել է 2019թ. Հոկտեմբերի 17ին՝ Երեւանում, իսկ Արցախինը՝ Հոկտեմբերի 19ին՝ Ստեփանակերտում։
Սոյն թուականի Մարտ ամսին ծրագրուած ֆիլմի ամերիկեան անդրանիկ ցուցադրութիւնը եւ յաջորդող ցուցադրութիւնները յետաձգուեցին ստեղծուած հակավարակային իրավիճակի պատճառով։ Այժմ աշխատանքներ են ընթանում յետաձգուած ցուցադրութիւններն իրականութիւն դարձնելու ուղղութեամբ։
Ֆիլմը գերմանացի լրագրող Ռոբերտ Սթերնուալին (50 տարեկան) մասին է: 2016թ.ին նա վերադառնում է Արցախ՝ լուսաբանելու քսաներկու տարուա ընդմիջումից յետոյ վերսկսուած պատերազմը։ Լրագրական հետաքննութեան արդիւնքում ծանօթանում է երիտասարդ օպերային երգչուհի Սոֆիա Մարտիի (35 տարեկան) հետ։ Ռոբերտի եւ Սոֆիայի յաճախակի հանդիպումները արթնացնում են փոխադարձ սիրոյ զգացմունքը, սակայն պարզւում է, որ Սոֆիան անյայտ կորած ֆոտոլրագրող Էդգար Մարտիրոսեանի աղջիկն է, ում 1992թ․ին՝ Թալիշի անկման օրը, Ռոբերտը թողել է գիւղում՝ գերեվարութեան մէջ, ապա՝ իւրացրել նրա՝ մարտի դաշտում արուած լուսանկարները…
Յաւելեալ տեղեկութիւնների համար այցելել՝ www.youtube.com/watch?v=0lhm6paGM74 կամ www.facebook.com/gatetoheavenfilm/ կայքէջերը։
(Հաղորդագրութիւնը՝ ֆիլմը արտադրողներէն)