Հայաստան Համահայկական հիմնադրամը մեկնարկում է «Անյետաձգելի օգնութիւն լիբանանահայերին» խորագրով նոր դրամահաւաք արշաւ: Հայկական ամենահին համայնքներից մէկը, որը մէկ դարից աւել մեր ազգային անկոտրում ոգու եւ գոյատեւման խորհրդանիշն է, այսօր մեր աջակցութեան կարիքն ունի: Բէյրութի աղէտալի պայթիւնը բազմապատկեց Լիբանանում տիրող տնտեսական երկարատեւ ճգնաժամն ու համաճարակի հետեւանքները՝ անելանելի իրավիճակ ստեղծելով մեր հայրենակիցների համար: Տարիներ շարունակ Լիբանանի հայ համայնքը մեծ նուիրումով սատարել է թէ՛ հայրենիքին, թէ՛ Սփիւռքի համայնքներին: Այժմ մեր գործելու ժամանակն է:
Հայապահպանման նուիրական իր առաքելութեանը համահունչ՝ Հայաստան Համահայկական հիմնադրամը նախորդ տարուայ տնտեսական ճգնաժամի ժամանակ ամուր կանգնեց Լիբանանում գործող հայկական կրթամշակութային օջախների կողքին՝ ցուցաբերելով շարունակական աջակցութիւն:
Բէյրութի աղէտաբեր պայթունի հետեւանքով առաջացած դժուարութիւնները յաղթահարելու նպատակով՝ մենք մեր հայրենակիցների համազգային համախմբման կարիքն ունենք:
Կոչ ենք անում միանալ համահայկական այս կարեւոր ձեռնարկին: Ձեր նուիրատուութիւնները կարող էք իրականացնել հիմնադրամի կայքում ստեղծուած յատուկ դրամահաւաք-արշաւի այս հարթակով՝ www.himnadram.org/hy, ինչպէս նաեւ փոխանցումներ կատարել ներքոնշեալ հաշուեհամարներին:
Հաւաքագրուած ողջ գումարն ուղղուելու է լիբանանահայերի ամենահրատապ կարիքներին:
ԱՄՆ դոլարով փոխանցումներ.
Correspondent Bank:
JPM Chase Bank N.A., New York
SWIFT code: CHASUS33
Beneficiary՚s Bank: Acc. No: 001-1-010782
Central Bank of the Republic of Armenia
SWIFT (BIC) code: CBRAAM22
Beneficiary: Acc. 103003241157
All-Armenian Fund
ՀԱՅԱՍՏԱՆ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ