ՊԸՐՊԵՆՔ.- Համազգայինի Թատերակամ միաւորը կը ներկայացնէ Յովհաննէս Թումանեանի «Տէրն Ու Ծառան» մանկապատանեկան հետաքրքրական հեքիաթը՝ իբրեւ երաժշտախառն թատրերգութիւն, բեմադրութեամբ Գոհար Կարապետեանի։
Ներկայացումները տեղի պիտի ունենան «Քալընի»ի թատերասրահին մէջ (555 N. 3rd St., Burbank, CA 91502), 18էն 20 Փետրուար, 7 առիթներով։ Տոմսերու սակը 25 տոլար է։ Տեղեր կարելի է ապահովել՝ այցելելով www.itsmyseat.com/events/626114.html կայքէջը, դիմելով (818) 425-6520 թիւին կամ aravahak@gmail.com հասցէին։
Թումանեան այս գործը գրած է 1906-1914 թուականներուն: Հեքիաթը կը պատմէ երկու եղբայրներու մասին, որոնցմէ մէկը խելօքևխելացի է, իսկ միւսը՝ միամիտ:
Այսպէս կը սկսի հեքիաթը. «Աստուած բարի տայ ձեզ էլ, երկու ախպորն էլ: Լինում են, չեն լինում երկու աղքատ ախպեր են լինում: Մտածում են ի՞նչ անեն, ո՞նց անեն, որ իրենց տունը պահեն: Վճռում են՝ փոքրը տանը մնայ, մեծը գնայ մի ունեւորի մօտ ծաոայ մտնի, ռոճիկ ստանայ, ղրկի տուն: Էսպես էլ մեծը վեր է կենում գնում մի հարուստի մօտ ծառայ մտնում»:
Այս թատրերգութիւն բառը շատ ծանր ու անմարսելի է, մեր լեզուն կը մերժէ նման անճաշակ կառոյցներ:
Պէտք է ըսել թատերգութիւն,– ինչպէս կ’ըսեն ու կը գրեն շատ շատերը, օրինակ՝ ամբողջ Հայաստանը: