ԳԼԵՆԴԷՅԼ.- Հեղինակ Արմինէ Կունդակջեանը ներկայացնելու է նոր հրատարակուած՝ «Ստալինեան Ժամանակաշրջանի Վերապրողների Յուշերը» գիրքը Երեքշաբթի, Փետրուարի 11ին, երեկոյան ժամը 7:30ից սկսեալ, «Ապրիլ» գրատանը (415 E. Broadway, Glendale, CA 91205): Բանախօսն է՝ Յարութիւն Արմէնեանը: Մուտքը ազատ է: Ներկաները հիւրասիրուելու են:
«Ստալինեան Ժամանակաշրջանի Վերապրողների Յուշերը» այս թեմայով հեղինակի երկրորդ գիրքն է: Առաջին գիրքը գիտական ուսումնասիրութիւն է, որի նիւթը քաղուած է Հայաստանի Ազգային արխիւից: Այն ընդգրկում է 1920-1953 թուականների 42,000 բռնադատուածների (մասնաւորապէս արտասահմանեան երկրներից Հայաստան ներգաղթած) մի մասի ճակատագիրն ու բռնաճնշումների վիճակագրութիւնը: Ներկայ գրքում հիմնականում բռնաճնշուած վերապրողների կեանքի պատմութիւններ են, նրանց յուշերը:
Արմինէ Կարապետեան Կունդակջեանը ծնուել է Իրանում: Մասնագիտութեամբ քիմիագէտ է եւ տարիներ շարունակ դասաւանդել է իր մասնագիտութեամբ: Գործուն մասնակցութիւն ունի ամերիկահայ գաղթօջախի քաղաքական ու մշակութային կեանքում: Անդամակցում է ամերիկեան զանազան գիտական ու հասարակական կազմակերպութիւնների: 1991ից անընդմեջ, իւրաքանչիւր տարի ամիսներով բնակւում է Երեւանում՝ իր տանը: Խիստ հետաքրքրուած է հայագիտութեամբ ու հայ ազգին յուզող հարցերով: Հեղինակ է խաղերի տեսքով մի քանի հայերէն ուսումնական օժանդակ դասաւանդման նիւթերի:
Տեղեկութիւնների համար՝ հեռաձայնել «Ապրիլ» գրատուն՝ (818) 243-4112 կամ դիմել noor@abrilbooks.com հասցէին։
(Հաղորդագրութիւնը՝ գրադարանէն)