ՀՅԴ Հայաստանի Գերագոյն Մարմինը շնորհաւորում է Հայոց բանակի վերակազմաւորման 27րդ տարեդարձի առթիւ:
Բանակ, որը, կազմաւորմանը զուգընթաց, կերտեց նորագոյն պատմութեան մէջ յաղթական էջ՝ ազատագրելով Արցախը: Այս տարիների ընթացքում այն դարձել է եզակի պետական ինստիտուտներից մէկը, որին անվերապահօրէն վստահում եւ աջակցում է ամբողջ Հայ ժողովուրդը: Հայոց բանակը մեր անկախութեան, սահմանների անվտանգութեան եւ ազատագրուած տարածքների երաշխաւորն է:
Դաշնակցութեան մեծ ընտանիքն ամուր կանգնած է մեր բանակի կողքին: Մենք հաւատարիմ ենք «Ազգ-բանակ» գաղափարին եւ մեր անվերապահ աջակցութիւնն ենք յայտնում դրա իրագործմանը:
Շնորհաւոր տօնդ, ՀԱՅ ԶԻՆՈՒՈՐ:
ՀՅԴ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԵՐԱԳՈՅՆ ՄԱՐՄԻՆ