ԵՐԵՒԱՆ.- Հայաստանի վարչապետի պաշտօնակատար Նիկոլ Փաշինեան իր «Ֆէյսպուք»ի էջին վրայ գրած է. «Յուլիսին մեր իրականացրած օրէնսդրական փոփոխութիւնների արդիւնքում Հայաստանի բանկերը աւելի քան 7 միլիարդ դրամի տոյժ-տուգանքներ են ներել՝ 14 հազար 963 վարկառուի: Վերանայուել է շուրջ 124 հազար յաճախորդի վարկային պատմութիւն: Այս գործընթացը շարունակական է»: