ԳԼԵՆԴԵԼ.- Կիրակի, Սեպտեմբերի 30ին, ժամը 5ին, Գլենդելի Հայ Երիտասարդաց կենտրոնի մեծ սրահում տեղի կ՛ունենայ Կալիֆորնիայի Հայ գրողների միութեան (ԿՀԳՄ) հերթական գրական երեկոն՝ գեղարուեստական յայտագրով։ Հասցէն՝ Չեսնատ փողոց, թիւ 212։
Կայանալու է արձակագիր Յակոբ Յակոբեանի «Ո՞վ Է Հայը» նոր գրքի շնորհանդէսը: Գլխաւոր բանախօսն է՝ գրող եւ իրաւաբան Յակոբ Մկրտչեան: Երեկոն կը վարի ԿՀԳՄ նախագահ՝ արձակագիր եւ երգահան Հենրիկ Անասեանը:
Կը լինի մտքերի ազատ փոխանակութիւն եւ հեղինակային խօսք: Մուտքն ազատ է եւ կը կայանայ հիւրասիրութիւն:
(Թղթակցութիւնը՝ ԿՀԳՄէն)