Ապրիլի 15ին Թբիլիսիում 1915-23թթ? հայ ժողովրդի Ցեղասպանութեան 103րդ տարելիցին նուիրուած միջոցառումների ծրագրի շրջանակներում Վրաստանի Խորհրդարանի շէնքի դիմաց կայացաւ արխիւային նիւթերի-նկարների ցուցահանդէս: «Վրաստանի հայ համայնք»ի կողմից կազմակերպուած ցուցահանդէսի ընթացքում վրաց հասարակութեանը ներկայացուեցին փաստագրական նկարներ, որոնց վրայ արտացոլուած էին հայ ժողովրդի Ցեղասպանութեան իրադարձութիւնները:
Ցուցահանդէսի անցկացման վայրը պատահականօրէն ընտրուած չէր: Տասնամեակներ շարունակ «Վրաստանի հայ համայնք»ը դիմում է երկրի իշխանութեանը՝ Ցեղապանութեան փաստը դատապարտելու կոչով: Մինչդեռ, Վրաստանի քաղաքացիների դիմումը խորհրդարանին եւ կառավարութեանը մինչ օրս մնում է անպատասխան:
«Ա. ԻՆՖՕ»