Ռ. ԿՈՐԻՒՆ
Նոր տարեմուտ ենք թեւակոխում՝ 2018 թիւ. հայեացքները այդ կողմն են ուղղւում, մտածմունքի մէջ ընկած, թէ ինչպիսի՞ն է լինելու տարին: Խնդիրը անձնապէս դիտարկելով՝ դժուար թէ ստոյգ նախագուշակել, սակայն որոշ չափով մեր ծրագրաւորումներից եւ հաշուարկումներից է կախուած նրա որպիսութիւնը, երկրի մասշտաբով՝ կառավարութեան գործունէութիւնից, քաղաքականութիւնից: Այն, ինչ 2017ի եւ նրանից առաջ միջինարեւելեան երկրներում փոթորիկ բարձրացաւ կռիւներով, մարդասպանութիւններով եւ մարդկային զանգուածային գաղթերով՝ յոյսեր չեն ներշնչում, որ իրավիճակը հանդարտուի Թուրքիայի կազմակերպած յարձակումների եւ յուզումների պատճառով: Թուրքիան շովինիստ (ազգայնամոլ) ղեկավարութեան ձեռքերումն է. նա թաքուն մտքեր է փայփայում՝ իսլամի անունով վերականգնել Օսմանեան կայսրութիւնը: Թուրքիան բնիկների կոտորածով եւ տարածքները բռնագրաւելով է դարձել Թուրքիա. յետագային, անգլիացիների-Արեւմուտքի եւ Խոր-հրդային Միութեան հայկական հողերի զիջումների ու հովանաւորութեան շնորհիւ, նա այսօրուայ տարածքային վիճակն է ստացել։ Թուրքիան իրեն կարծում է հզօրագոյնը՝ իսլամ աշխարհում, եւ իրեն իրաւունք է սեպում իսլամական աշխարհը ղեկավարելու. ուղտը երազում կտաւատի հունդ է տեսնում… Թուրքիային խեղճացնելու ժամանակն է եկել, որովհետեւ նրա երազանքները վտանգաւոր են տարածաշրջանի համար:
Նոր տարի է սկսում. ընդառաջ գնանք ծրագրաւորումներով, ի մասնաւորի Սփիւռքի հայկական կազմակերպութիւնների եւ ընկերային ու մշակութային հաստատութիւնների, Ցեղասպանութեան պահանջատիրութեան, սերունդների հայապահպանման եւ Հայաստանի հզօրացման քաղաքականութիւնը առաջ տանելու համար: Ինչ է իւրաքանչիւր հայի պարտականութիւնը եւ պատասխանատուութիւնը՝ այդ կենսական հարցերի շուրջ:
Մենք Դա՛տ ունենք չլուծուած. մէկուկէս միլիոնից աւելի մեր ժողովուրդն է Ցեղասպանութեան ենթարկուել, հայրենիքն է բռնագրաւուել, ջարդից մազապուրծ հայեր աշխարհով մէկ ցիր ու ցան Սփիւռք են կազմել: Հայ ժողովուրդը՝ արդարութեան պահանջատէր, սպասում է Ցեղասպանութեան ճանաչման եւ դատապարտման: Սփիւռքում քաղաքական կուսակցութիւնները Դատը պահել են առկայծուն՝ յաջողութիւններ արձանագրելով. շարունակութիւնը եւս անզիջում ընթացքով պիտի առաջ գնայ. իւրաքանչիւր հայ իրեն պատասխանատու պիտի զգայ մասայականութեան մօտ թէժ պահելու անխա՛խտ կամքով ու նուիրումով: Այսքան երկար ճամբայ մեր նահատակներին հաւատարիմ պայքարով ու ձեռքբերումներով ենք հասել, սակայն դեռ աւելի՛ բուռն աշխատանք ու պայքար է պահանջւում մեր ժողովրդի արդար պահանջատիրութիւնը իրականացնելու համար:
Հայեացք նետելով մեր սփիւռքեան հայապահպանման՝ ցաւօք ձուլման վտանգի առջեւն ենք կանգնած, որը մեր սփիւռքեան հայութեան գոյութեան է սպառնում։ Սերունդների հայապահպանման կարեւոր ազդակներն ու միջոցներն են մայրենի լեզուով խօսելը, գրելը, կարդալը, հայ մշակոյթի արժէքներով դաստիարակուելն ու ապրելը, որոնք հայ մնալու կենսական խնդիրներն են: Ցաւօ՛ք, հայկական դպրոցների պակասը, այն էլ որ կայ՝ բարձր թոշակն ու տարբեր ծախսերը, ընտանիքներին խուսափել են տալիս զաւակներին արձանագրել: Նաեւ, հայ ընտանիքների համախմբուած չապրելու պատճառով կտրուած հայկական շրջանակներից, անտարբերութիւնը սակաւ առ սակաւ տարածւում է: Այդ հայկական դպրոցն էլ, որ կայ, ներս ես մտնում ու փոխանակ այնտեղ ուրախանալու՝ տիրող հայ աշակերտներով, մտահոգուած թողնում հեռանում ես: Մի շարք եկեղեցիներում պատարագի քարոզը կատարւում է օտար լեզուով՝ պատճառաբանելով, թէ շատեր հայերէն չգիտեն։ Հայոց եկեղեցու կրօնականը, որ անտարբեր լինի՝ վա՜յն եկել է աշխարհականին: Պատարագին ամբողջութեամբ հայեր են, մի քանիսն էլ եթէ իրենց ծնողների պատճառով հայերէն չգիտեն, ապա թող իրենց դժուա՛ր գայ, որպէսզի գնան ու հայերէն սովորեն. մարդս ութսուն տարեկանում էլ լեզու է սովորում, ուր մնաց պատանին եւ երիտասարդը՝ չսովորե՞ն, որովհետեւ մանկուց չեն ստիպել եւ պահանջել, երեխային զրկել են մայրենի անուշ լեզուից. չեմ իմանում ի՛նչ որակում տալ… Մեր մայենին՝ այսքա՛ն գեղանի տառերով, հնչիւնների համակարգով եւ հեշտ սովորելով, օտար ազգի լեզուաբանները հիանում են մեր լեզուի կանոնաւորութեամբ, հնչեղութեամբ եւ դիւրութեամբ սովորելուն: Անգամներ թաղման եւ տեսութեան արարողութեան ներկայ եմ եղել. բոլոր ներկայ սգաւորները հայեր, բացառեալ մի քանի օտարականներ, սակայն հանգուցեալի կենսագրութիւնը անգլերէնով է կարդացւում. առաջնորդն էլ անգլերէնով է արտայայտւում, այն էլ՝ ի՜նչ ոգեւորութեամբ… Ի՞նչ կ՛ասեն սրան…
Շատ է գրւում եւ խօսւում Հայաստանի հզօրացման մասին, բայց չի ասւում այն, ինչ ամենակարեւորն է, որն է՝ կառավարութիւնը՝ նախագահից սկսած, անհրաժեշտ է նուիրուածութեամբ, հայրենասիրութեամբ, արդարութեամբ եւ ժողովրդասիրութեամբ ծառայի երկրի խարդախներին ու օտարների ծառայութեան լծուած տզրուկներին հեռացնել ու Սփիւռքում եղած մասնագէտ եւ անխարդախ ճանաչուած գործիչներ հրաւիրել՝ ծառայելու երկրին: Այո՛, Հայաստանի հզօրացումը միակ ճանապարհն է հայ ժողովրդի գոյութիւն ունենալուն եւ արժանապատիւ ապրելու տարածաշրջանում, իր հեռակայ ծրագիրներով: Իմ նուաստիս հաւաստմամբ եւ համոզումով, ի՛նչ կարողութիւններ ունեն Սփիւռքը եւ Հայաստանը՝ զայն պիտի ուղղեն այս սրբազան գործին։ Ես կարծում եմ, որ դարերի տառապանքը, տանջանքը, չարչարանքը եւ կոտորածները պահանջում են մեզանից հզօրանա՛լ: Հզօրացման անխախտ որոշումը պիտի լինի հայութեան կեանքի մեծ առաքելութիւնը, որը պատգամւում է ի վերուստ: Չեմ կարծում Աստուած հակառակ լինի՝ տեսնելով մեր նախկին դարերի տրտմալից ու տառապալից վիճակը:
Ահա այս մտածումներով ընդառաջ գնանք տօներին՝ գիտակցելով, որ խելամտութեամբ ծրագրուած կեանքը, լինի անձ թէ երկիր, ձախողութեան չի՛ հանդիպի: Մաղթենք այս գալիք տարում բոլորի կեանքում յաջողութիւններ լինեն, Արցախը անզիջում տարածքներով եւ Հայաստանը դէպի հզօրութեան ճամբան տանելու նպատակասլացութեամբ:
Շնորհաւոր Ամանոր եւ Ս. Ծնունդ:
Լոս Անջելես
Դեկտ. 26, 2017
Romanian Armenian “RAFFI” Cultural Association
Administration and Family Members
Wish You All a Peaceful,
Prosperous & Happy 2018
«Րաֆֆի» Ռումանահայ
Հայրենակցական Մշակութային Միութեան
Անդամները Իրենց Ընտանիքներով
Կը Մաղթեն Բոլորին Խաղաղ,
Բարգաւաճ եւ Ուրախ Տարի Մը
Turbo Wholesale Tires, Inc.
Wishes the entire community Merry Christmas
& a Happy New Year
Կը Շնորհաւորենք
Հայ Համայնքի Նոր Տարին
Եւ Ս. Ծնունդը
Եւ Հայ Ժողովուրդին Կը Մաղթենք
Բարգաւաճ,
Խաղաղ Եւ Արդիւնաբեր Տարի Մը
Ալէք, Ալէնուշ,
Փաթրիք, Նիքոլ Եւ Էրիք
Պաղտասարեաններ
ARARAT Adult Day Health Care-ի
Տնօրէնութիւնը, Պաշտօնէութիւնը
եւ Յաճախորդները
Կը Շնորհաւորեն
Համայն Հայութեան
Նոր Տարին
եւ Ս. Ծնունդը
Տէր եւ Տիկ.
Աբրահամ եւ Օտէթ Փանոսեան
Սերուժ եւ Լիզապէլ
Մեր Նպատակներու Իրականացման
Ճամբուն Վրայ Կարեւոր Նուաճումներու
Տարի Թող Ըլլայ 2018ը
Սան Ֆրանսիսքօ
Թող Նոր Տարին
Եւ Ս. Ծնունդը
Երջանկութիւն
Ու Արդար
Խաղաղութիւն
Պարգեւեն
Մեր Ժողովուրդին
Albert & Sona Shahinian
Utah
Harry & Alvart
Barseghian
& Family
Best Wishes
for Christmas
and New Year