ՆԱՅԻՐ ԶԱՐԵԱՆ
Դու ինձ կը փնտռես, երբ ես չեմ
լինի
Կանգնած ամէն օր քո ճամբի
վրայ,
Երբ մոռացութեան լալկան
ուռենին
Կը թեքուի մի օր քո ճամբի վրայ:
Ձայնս կը լսես հեռու սարերից,
Ինչպէս սուրացող գնացքի սուլոց,
Սարսուռով կը տաս անունս նորից
Եւ ունայն յոյսով կը նետուես փողոց:
Բայց ես չեմ լինի ծանօթ
մարդկանց մէջ,
Ձեր դրան մօտով չեմ անցնի կրկին,
Դու քայլամոլոր կը շրջես անվերջ,
Եւ զղջման բոցով կ՛այրուի քո հոգին:
“Nayir” Zarian? Who is that? Besides, what does this picture have to do with the author??