1868թ. Յունիսի 23ին ամերիկացի գիւտարար Քրիստոֆեր Լեթեմ Շոուլզը ստացաւ արտօնագիր իր նոր սարքի համար, որը առաջին գրամեքենայի նախահայրն էր: Արտադրութիւնը սկսուեց մի քանի տարի անց եւ 1874 թուականին դուրս եկաւ շուկայ: Մարկ Տուէյնը ձեռք բերեց դրա փորձնական օրինակը մինչեւ մասսայական (մեծաքանակ-Խմբ.) արտադրութիւնը: Նրա գրամեքենան կրում էր Remington No. 1 անուանումը: Հէնց դրանով էլ գրողը լոյս աշխարհ բերեց «Թոմ Սոյերի Արկածները» վէպը: Աւելի ուշ հրատարակիչները վերյիշեցին, որ Տուէյնից մեքենագիր վիճակում ստացուած առաջին գործը եղել է 1875 թուականին «Ատլանտիկ Մանթլի» հանդէսում տպագրուած «Հին Ժամանակները Միսիսիպիի Վրայ» ստեղծագործութիւնը: Ամէն դէպքում, հեղինակն իր ինքնակենսագրականում հպարտութեամբ գրել է. «Ես առաջին մարդն եմ, ով գրամեքենան օգտագործել է գրականութեան մէջ»:
ՅՈՎԻԿ ՉՐԱԽՉԵԱՆԻ «ՊԼՈԿ»ԷՆ
In Memory of
Mina Shirvanian
Hacob Shirvanian
Մինա Շիրվանեանի Յիշատակին
Յակոբ Շիրվանեան