Աշխարհի համալսարաններում վերջին տարիների ընթացքում աճել է հայ գիտական մտքի ներկայութիւնը: Տարբեր համալսարաններում աշխատող եւ սովորող երիտասարդ գիտնականներին միաւորելու նպատակով, եւ նրանց միջեւ կապեր ստեղծելու համար, 2017թ. Յուլիսի 22ից 23ը Չինաստանի Հայկական համայնքը կ՛անցկացնի Սփիւռքում երիտասարդ հայ հետազօտողների առաջին առանց գիտաժողովը:
Չինաստանի Հայկական համայնքն առցանց գիտաժողովների կազմակերպման մեծ փորձ ունի: Նորագոյն տեխնոլոգիաների ներգրաւմամբ այն արդէն կազմակերպել է Չինաստանում գործող հայ հետազօտողների եւ ուսանողների երեք գիտաժողով: Այս գիտաժողովների շնորհիւ միաւորուեցին Չինաստանի տարբեր քաղաքներում գտնուող հայ ուսանողներն ու հետազօտողները:
Գիտաժողովի արդիւնքում կապ ստեղծուեց հայ ուսանողների ու գիտնականների միջեւ, կազմաւորուեց հայ հետազօտողների թիմը, որը Չինաստանում եւ այլ երկրներում մասնակցում է գիտական միջոցառումներին, ներկայացնում է հայկական գիտական միտքը: Գիտաժողովին ներկայացուած հետաքրքիր աշխատանքները տպագրուեցին: Գիտաժողովը մեծ հետաքրքրութիւն առաջացրեց, թէ՛ Հայաստանում, թէ՛ սփիւռքում, լուսաբանուեց լրատուամիջոցների կողմից: Գիտաժողովին ներկայացուած հետաքրքիր աշխատանքները տպա-գրուեցին: Քանի որ այս ամենամեայ գիտաժողովին մասնակցելու ցանկութիւն յայտնեցին աշխարհի տարբեր երկրներում գործող հայ հետազօտողները՝ Չինաստանի Հայկական համայնքի գիտական խորհուրդը որոշեց կազմակերպել Սփիւռքում երիտասարդ հայ հետազօտողների առաջին առցանց գիտաժողովը, որը հնարաւորութիւն կը տայ ընդլայնելու գիտաժողովի աշխարհագրութիւնը:
Գիտաժողովին կարող են մասնակցել ներկայումս Սփիւռքում գիտական աշխատանք կատարող հետազօտողները, սովորող հայ ուսանողները: Գիտաժողովը կ՛անցկացուի առցանց տարբերակով, որպէսզի միաւորի Սփիւռքում գտնուող հայերին: Գիտաժողովին մասնակցելու համար կարելի է ներկայացնել գիտական յօդուածներ, մագիստրոսական, թեկնածուական թէզերի շուրջ աշխատանքներ, վերլուծական աշխատանքներ: Աշխատանքային լեզուն՝ հայերէն, անգլերէն, ռուսերէն: Աշխատանքների աբստրակտները (ամփոփումները-Խմբ.) պէտք է լինեն 300ից 1000 բառ: Իւրաքանչուր մասնակից հետազօտութիւնը ներկայացնելու, հարց ու պատասխանի համար կ՛ունենայ 15 րոպէ: Յօդուածը ներկայացւում է A4 ձեւաչափի թղթի վրայ՝ էլեկտրոնային տարբերակով, տառատեսակը՝ հայերէնի անգլերէնի եւ ռուսերէնի համար՝ “Sylfaen”, տողերի միջեւ հեռաւորութիւնը՝ 1,5, տառաչափը՝ 12, միայն վերնագիրը՝ 14 տառաչափով: Նշել հեղինակի անունը, ազգանունը, համալսարանը: Աշխատանքներն ուղարկել, ինչպէս նաեւ հարցերի դէպքում գրել Մհեր Սահակեանին (mhersahakyan@chinastan.org էլ. հասցէով):
Աշխատանքների աբստրակտների ներկայացման վերջնաժամկէտն է Յունիսի 30ը: Գիտաժողովը կը մեկնարկի Յուլիսի 22ին, Պեկինի ժամանակով՝ 21:00: Մինչեւ Յուլիսի հինգը հաստատուած մասնակիցները կը տեղեկացուեն գիտաժողովի անցկացման տեխնիկական ձեւաչափի մանրամասներին: Գիտաժողովին որպէս դիտորդ մասնակցելու մանրամասներին կարելի է ծանօթանալ՝ գրելով contact@chinahay.com էլ. հասցէին:
Գիտաժողովը կազմակերպուել է Չինաստանի Հայկական համայնքի եւ Չինաստան-Եւրասիա քաղաքական ու ռազմավարական խորհրդի կողմից: Գիտաժողովի գործընկերներն են ՀՀ ս փիւռքի նախարարութիւնը, Նորավանք հիմնադրամը ու ԱՐՄԱԿԱԴը: