Ադրբեջանի Հանրապետութեան արտաքին գործոց նախարարութեան կայքէջում հրապարակուել է տխրահռչակ «սեւ ցուցակ»ի թարմացուած տարբերակը, որը ներառուած է Արցախ այցելած հարիւրաւոր օտարերկրեայ քաղաքացիների անուններ, տեղեկացնում է «tert.am»ը:
Ինչպէս հաղորդում է «Արմէնպրէս»ը՝ Մայիսի 8ին թարմացուած 50 էջանոց ցուցակում ներառուած է 668 անձի վերաբերեալ տեղեկութիւն: Յատկանշական է, որ 2017 թուականի ցուցակը համալրուել է 4 տասնեակ անուններով, որոնք վերջին ամիսներին Արցախում տեղի ունեցած սահմանադրական բարեփոխումների հանրաքուէի դիտորդներն ու բլոգերների կոնֆերանսի մասնակիցներն են: Աւելին, չնայած խայտառակ արտայանձնմանն ու ձերբակալութեանը, ցուցակում դեռեւս 21րդ հորիզոնականն է զբաղեցնում բլոգեր Ալեքսանդր Լապշինը:
Ըստ պետութիւնների բաշխուածութեան՝ Ադրբեջանի «սեւ ցուցակ»ում ամենաշատը ներառուած են Ռուսաստանի Դաշնութեան քաղաքացիներ (այդ թւում՝ բազմակի քաղաքացիութիւն ունեցողներ)՝ 162 անձ, այնուհետեւ Գերմանիայի՝ 61, Իտալիայի՝ 47, ԱՄՆի՝ 44, Ֆրանսիայի՝ 40 քաղաքացիներ: