«Ռազմինֆօ»ն դիտարկում է Ադրբեջանի բանակի եւ միւս զինուած կառոյցների յայտնի դարձած կորուստները 2016ի Յունուարի 1ից Դեկտեմբերի 31ն ընկած ժամանակահատուածում: Փորձել ենք նաեւ գնահատել թաքցրած կորուստների մօտաւոր քանակը: Տարին առանձնանում է 1994թ. հրադադարի պայմանագրի ստորագրումից յետոյ մարտական կորուստների աննախադէպ մեծ թուով:
«Միւս զինուած կառոյցներն» են Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայութիւնը, ՆԳՆ ներքին զօրքերը, պետական պահպանութեան յատուկ ծառայութիւնը, մոբիլիզացիայի ու զօրակոչի պետական ծառայութիւնը, արդարադատութեան նախարարութեան քրէակատարողական վարչութեան եւ արտակարգ իրավիճակների նախարարութեան ռազմականացուած ստորաբաժանումները: Բոլոր նշուած կառոյցները պատերազմի ժամանակ կարող են ներգրաւուել նաեւ Ադրբեջանի «արտաքին սահմանների պաշտպանութեանը»:
Կորուստները ներկայացնում ենք «մարտական» եւ «ոչ մարտական» բաժանումով: Մարտական կորուստների թւում են հայկական կողմի գործողութիւնների արդիւնքում, ինչպէս նաեւ՝ առաջնագծում ականների պայթիւններից սպաննուած զինծառայողները:
ԱՂԲԻՒՐՆԵՐ
Զեկոյցի աղբիւրներն են Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայութեան պաշտօնական հաղորդագրութիւնները, ադրբեջանական (յատկապէս ընդդիմադիր) մամուլի հրապարակումները, սոցցանցերում զոհուած զինծառայողների մասին գրառումները:
Հարկ է նշել, որ պաշտօնական տուեալները բաւականին թերի են, աւելին՝ ՊՆն յայտնում է միայն մարտական կորուստների մի մասը, իսկ ոչ մարտական կորուստների մասին պաշտօնական որեւէ տեղեկութիւն ընդհանրապէս չի տրամադրւում, ինչը թոյլ է տալիս ենթադրել, որ կորուստների իրական թիւը շատ աւելի մեծ է: Այդ մասին առաւել մանրամասն կը խօսենք ստորեւ:
Վիճակագրութիւնը կազմելիս՝ վերանայել ենք նաեւ նախորդ տարիների կորուստների մասին մեր տուեալները, քանի որ 2016ին մենք համեմատել էինք ՄԱԿում Ադրբեջանի ներկայացուցչի զեկոյցներն այդ երկրի այլ պաշտօնական աղբիւրների, ինչպէս նաեւ Razm.info-ի տուեալների հետ, ինչի շնորհիւ յայտնի էր դարձել 201415թթ. Ադրբեջանի ՊՆ չյայտնած առնուազն եւս 10 մարտական կորստի մասին:
2016 ԹՈՒԱԿԱՆԻ ՅԱՅՏՆԻ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԸ
Հիմնուելով բաց աղբիւրների վրայ՝ հնարաւոր է եղել կազմել 2016 թուականին ադրբեջանական զինուժում եւ ուժային միւս կառոյցներում 153 կորստի ցուցակ, որից 116ը մարտական են (75 տոկոս), 35ը՝ ոչ մարտական (23 տոկոս), եւս 2ի մահուան պատճառը մեզ յայտնի չէ: Մարտական կորուստների հիմնական մասը՝ 99 մարդ, այն զինծառայողներն են, որոնք մահացել են Ապրիլի ընթացքում կամ աւելի ուշ՝ Ապրիլին ստացած վէրքերից:
Ինչպէս արդէն բազմիցս նշել ենք, Ադրբեջանը 2014թ. օգոստոսեան ռազմական գործողութիւններից յետոյ պետական մակարդակով սահմանափակել է սպաննուած զինծառայողների մասին ցանկացած տեղեկութեան արտահոսք: Չնայած դրան, ադրբեջանական հէնց պաշտօնական որոշ յայտարարութիւններից հնա-րաւոր է լինում մօտաւորապէս հասկանալ իրական կորուստների հաւանական չափերը:
Այսպէս՝ ելնելով միայն Ադրբեջանի զինդատախազ Խանլար Վելիեւի յայտնած տուեալներից՝ ներկայացրել ենք, որ 2010-15թթ. կորուստները յայտնի տուեալներից աւելի են առնուազն 1.52.5 անգամ: Եւ սա այն դէպքում, որ 2016 թուականի Ապրիլի պէս լայնամասշտաբ ռազմական գործողութիւններ այդ տարիներին չկային:
Հաշուի առնելով այս ամէնը՝ 2016թ. կորուստները քննում ենք առանձին Ապրիլի եւ տարուայ միւս ամիսների համար:
ԱՊՐԻԼԻ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԸ
Ինչպէս արդէն նշեցինք, Ապրիլի 26 ժամանակահատուածում ադրբեջանական պետական եւ ոչ պետական տարբեր լրատուամիջոցներից, սոցցանցերից յայտնի է դարձել 92 մարտական կորստի մասին: Սակայն Ադրբեջանի ՊՆն յայտնել էր ընդամէնը 31 կորստի մասին, առանց նշելու անուններ:
Անդրադառնալով երկու կողմերի կորուստներին՝ Մայիսի 16ին ԱՄՆ պետքարտուղարութեան ներկայացուցիչները նշել էին ընդհանուր առմամբ 350ից աւելի զոհերի մասին, ներառեալ քաղաքացիական զոհերը: Սակայն նրանք աւելացրել էին, որ «Ադրբեջանը հսկայական կորուստներ է ունեցել, այդ թւում՝ (հայկական կողմի հետ) համեմատական առումով»:
Եթէ հաշուի ենք առնում, որ հայկական կողմը Ապրիլին ունեցել է շուրջ 90 մարտական, եւս չորս քաղաքացիական կորուստ, ապա ադրբեջանական կողմի կորուստները գնահատւում են առնուազն 250260 հոգի:
Եթէ հաշուի առնենք, որ այդ պահի դրութեամբ յայտնի էր Ապրիլի 26ին Ադրբեջանի ԶՈՒ 94 մարտական (եւս մէկը Մայիսի սկզբին մահացել էր հիւանդանոցում) եւ 4 քաղաքացիական կորստի մասին, իսկ մէկի մահուան պատճառը ստոյգ յայտնի չէ*, ապա մարտում սպանուած առնուազն 100110 զինծառայողի մասին որեւէ տուեալ յայտնի չէ:
* Օսմանով Եալչին Նամիգ օղլու- ադրբեջանական ընդդիմադիր Meydan.tv լրատուակայքը յայտնում է, որ մարտում է սպաննուել, իսկ ընտանիքին յայտնել են, որ ինքնասպան է եղել:
Այս հաշուարկը վերաբերում է միայն Ապրիլի 2-6ն ընկած ժամանակահատուածի այն կորուստներին, որոնք անմիջական կապ ունէին ռազմական գործողութիւնների հետ: Սակայն մէկ տարօրինակ փաստ եւս կայ, որը ցոյց է տալիս, որ առհասարակ Ապրիլի ընթացքում Ադրբեջանը աւելի մեծ թուով կորուստներ է ունեցել:
Սովորաբար ռազմական գործողութիւնների ընթացքում, երբ մեծանում է լարուածութիւնը, երբ սկսւում են զօրքերի մեծածաւալ տեղաշարժեր, մեծանում է նաեւ զինուած ուժերում ոչ մարտական կորուստների թիւը: Սակայն այս դէպքում ոչ միայն չաւելացաւ, այլեւ ադրբեջանական աղբիւրներից իմանում ենք միայն մէկ ոչ մարտական կորստի՝ վերը նշ-ուած Օսմանով Եալչինի մասին: Ըստ էութեան գրեթէ անհնար է, որ նման մասշտաբի ռազմական գործողութիւնների ընթացքում մահացու ելքով որեւէ դժբախտ պատահար չգրանցուի:
Բացի այդ, մինչ օրս յայտնի է դարձել ռազմական գործողութիւնների ընթացքում վիրաւորուած եւ յետագայում մահացած 3 զինծառայողի մասին: Ապրիլին վիրաւորուած ադրբեջանական զինծառայողների մասին յստակ տուեալներ չկան, սակայն ադրբեջանական ընդդիմադիր լրատուամիջոցներից յայտնի է առնուազն 50-60ի անունը:
Իսկ Ապրիլի 14ն Ադրբեջանի ԶՈՒ գլխաւոր վիրաբոյժ, գնդապետ Ֆամիլ Բաբաեւը յայտնել էր, որ եթէ սովորաբար պատերազմների ընթացքում զինծառայողների ծանր վիրաւորման դէպքերը չեն գերազանցում ընդհանուր վիրաւորների շուրջ 1012 տոկոսը, ապա ապրիլեան մարտերի արդիւնքում Ադրբեջանի վիրաւոր զինծառայողների 40-45 տոկոսի վիճակն է ծանր: Այստեղ եւս ակնյայտ է, որ վիրաւորուած եւ յետագայում մահացած զինծառայողների թիւը անկասկած 3ից անհամեմատ շատ պէտք է որ եղած լինէր:
Այսպիսով, ինչպէս արդէն մէկ անգամ «Ռազմինֆօ»ի մասնագէտները նշել էին, եւ ինչի մասին վկայում է նաեւ ԱՄՆ պետքարտուղարութեան ներկայացուցիչների զեկոյցը, միայն Ապրիլի 2-5ին ադրբեջանական կողմի կորուստների թիւը առնուազն 2.5-3 անգամ աւելի է, քան յայտնի 94ը: Դրան պէտք է աւելացնել նաեւ վիրաւորուած եւ յետագայում մահացածներին, ինչպէս նաեւ հնարաւոր ոչ մարտական կորուստները, որոնց մասին առհասարակ տուեալներ չեն հաղորդուել:
ԱԴՐԲԵՋԱՆԻ ՅԱՅՏՆԻ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԸ՝ ԱՊՐԻԼԵԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻՑ ԱՌԱæ ԵՒ ՅԵՏՈՅ
Նշուած ժամանակահատուածում յայտնի է դարձել ադրբեջանական կողմի 50 կորստի մասին: Այստեղ համեմատութեան համար նշենք, որ անգամ ակտիւ ռազմական գործողութիւններից յետոյ՝ Ապրիլի միւս հատուածում եւ Մայիսի սկզբին, լարուածութիւնը դեռեւս պահպանւում էր, եւ մասշտաբներով իրավիճակը բաւականին մօտ էր 2014թ. օգոստոսեան բախումներին:
Չնայած սրան՝ 2014ին յայտնի էր 89 կորստի մասին, որից 57ը ոչ մարտական, իսկ ողջ 2016թ. ընթացքում յայտնի դարձաւ ընդամէնը 35 ոչ մարտական կորստի մասին, ինչը բացարձակ արժէքով զիջում է ոչ միայն 2014 եւ 2015թթ. ոչ մարտական կորուստներին, այլ 2013թ. եւ աւելի վաղ տարիներին, երբ այս աստիճան ակտիւ ռազմական գործողութիւններ չեն գրանցուել:
Այս ամէնից հետեւում է, որ ադրբեջանական կողմը ոչ մարտական կորուստները թաքցրել է ոչ միայն ապրիլեան պատերազմի օրերին, այլեւ՝ ամբողջ տարուայ ընթացքում: Այն տուեալները, որոնք ներկայացրել ենք, հիմնուած են ընդամէնը որոշակի ընդդիմադիր լրատուամիջոցների եւ սոցցանցային գրառումների արտահոսքերի վրայ, որոնք հնարաւոր է եղել արձանագրել, եւ սրանք իրական կորուստների փոքր մասն են ընդամէնը կազմում:
Նոյնը վերաբերում է նաեւ մարտական կորուստներին, յատկապէս՝ ապրիլեան պատերազմի եւ դրան յաջորդած շուրջ մէկ ամսուայ ընթացքում: