ԱՐԷՆ ԴՈՒՐԵԱՆ
Անդրկովկասը անգործունակ ու թշնամացած մի ընտանիք է: Իսկ Ադրբեջանը Հայաստանի նորաստեղծ խորթ եղբայրն է, Ռուսաստանը նրանց՝ պատեհապաշտ-դաժան հեռացին: Տասնամեակներ է որ այդ բիրտ «հեռացին» (դրացիին հակառա՞կը-Խմբ.) իր ուժից օգտուելով՝ տանջում է իր որդեգրուած ձագերին: Նա միշտ պատրաստ է զէնք վաճառելու, ընդհարում ստեղծելու նրանց միջ: Անդադար չարաշահում է իր դիրքը՝ գրգռելով նրանց որդիական հաւատը իր նկատմամբ: Մինչ այսօր անարդար «հեռացին» միլիոններ է շահում ընտանիքի ներքին պատերազմներից:
«Հեռացի» Ռուսաստանի ստորնացուցիչ յարաբերութիւնն իր «որդ»ի Ադրբեջանի հետ, նոյն բացասական ազդեցութիւնն է ստեղծել ինչ ազերի կառավարութիւնն իր ժողովրդի հետ: Աշխարհի 167 երկրներից Ադրբեջանի կառավարութիւնը, որպէս «դեմոկրատիկ»՝ ժողովրդավարական պետութիւն, 149րդ տեղն է գրաւում: Միջազգային «OSCE» կազմակերպութեան արժեւորմամբ՝ Ադրբեջանի ընտրակենտրոնների 58 տոկոսը համարուել է «անընդունելի» կամ «բացարձակ անընդունելի»:
Հայաստանի նուազագոյն աշխատավարձի միջինն աւելի բարձր է, քան նաֆտով հարուստ Ադրբեջանինը: «NIDA», որը ադրբեջաներէն «շեշտ» է նշանակում, երիտասարդական մի շարժում է, որի նպատակն է «ստեղծել դեմոկրատական հասարակակարգ». հիմնուել է 2011 թուականին:
Երկարատեւ բարեկամութեան իրական լուծումը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, ոչ թէ անդադար պատերազմելն է Ռուսաստանի հրահրմամբ, այլ հայ ազգի գերագոյն «պատերազմը» պէտք է լինի կազմակերպել արտակարգ մշակութային, քաղաքական-հասարակական յեղափոխութիւն Ադրբեջանի մէջ: Ազերի զինուոր զոհելով, նրա ընտանիքի-հետնորդների մօտ յաւերժօրէն արմատացնում ենք ատելութիւն-վրէժխնդրութիւն մեր նկատմամբ: Այդ զինուորի զոհաբերումը ամրապնդում է նաեւ Ալիեւի ժողովրդականութիւնը: Ուրեմն, իրական դաշնակիցը Ղարաբաղեան պայքարում ճնշուած ազերի հասարակութիւնն է: Մենք պէտք է այնպիսի «լեզու» գտնենք ազերի հասարակութեան հետ, որ երկու ժողովուրդները միասնաբար պայքարի դուրս գան կոռումպացուած-այլասերուած ազերի կառավարութեան դէմ: Միայն այդպիսով հնարաւոր կը լինի փշրել նաեւ ռուսական գաղութատիրական նկրտումները:
Արէն Դուրեան 18 տարեկան է