Երկար ժամանակ է, ինչ խօսւում է այն մասին, որ Թեհրանի քաղաքապետարանի 6րդ շրջանի տարածքում գտնուող «Շոա» հրապարակը վերանուանուելու է Իրան-Իրաք պարտադրեալ պատերազմի հայ նահատակ զինուոր Գագիկ Թումանեանի անունով:
Թեհրանի քաղաքապետարանի այդ որոշումը կ՛իրականանայ Շաբաթ, Օգոստոսի 15ին: Այդ կապակցութեամբ նոյն օրն առաւօտեան ժամը 10ին, «Շոա» հրապարակում գտնուող «Սարայէ Մահալէ»ում յատուկ միջոցառմամբ հրապարակը կը վերանուանուի Գագիկ Թումանեանի անուամբ:
Նշենք, որ Թեհրանում քիչ չեն այն փողոցները, որոնք վերանուանուել են այդ տարիների հայ նահատակների անուններով:
չեմ գիտեր, թէ Գագիկ անունը եթէ պարսկերենով արթէօք իմաստ ունի՞ թէ ո’չ: իրանի քաղաքապետները խորամանկ են- մէկ քարով երեք թռջուն է այս- 1) հրեական անուն մը կը ջնջէ… 2) Հայկական անուն մը կը տեղաւորէ և 3) իրանական դրամին անունը (թուման) կ’իմաստաւորէ: