Քալիֆորնիայի երկարաժամկէտ խնամքի կրթական կենտրոնը (CLTCEC) բացառիկ հնարաւորութիւն է ընձեռում՝ կազմակերպելով անվճար դասընթացներ խնամակալների համար:
Այս ծրագրի նպատակն է կրթել երկարաժամկէտ խնամքի աշխատողներին, որպէսզի նրանք կարողանան առաւել բարձրորակ խնամք տրամադրել (տարեցներին կամ հիւանդներին) եւ անհրաժեշտ պահին ցուցաբերեն անհրաժեշտ առաջնային օգնութիւն:
Ծրագիրն իրականացւում է Միացեալ երկարաժամկէտ խնամքի աշխատողների միութեան (SEIU United Long Term Care Workers -ULTCW) հետ համատեղ:
CLTCEC-ն խնամակալներին (In Home Supportive Service- IHSS) կրթութիւն տրամադրող շահոյթ չհետապնդող ամենամեծ կազմակերպութիւնն է:
CLTCEC-ի այս նախագիծը հովանաւորւում է Միացեալ Նահանգների կառավարութեան կողմից, որի նպատակն է տարեցների եւ հիւանդների տնային խնամքը լաւացնելու արդիւնքում հասնել նաեւ նրանց առողջութեան բարելաւմանը:
Ծրագրում առաջնահերթութիւն է տրւում այն խնամակալներին, ովքեր խնամում են ռիսկային աւելի բարձր խմբի պատկանող մարդկանց: Ըստ այդմ, նշուած խմբին համապատասխանութեան չափանիշներն են՝ խնամակալի կողմից խնամուող անձը պէտք է լինի 18 տարեկանից բարձր, 12 ամիսների ընթացքում տեղափոխուած։
Հայերէն լեզուով դասընթացները կազմակերպուելու են Գլենդելում:
Դասընթացի տեւողութիւնը 17 շաբաթ է (83 ժամ), եւ աւարտից յետոյ մասնակիցները կը ստանան խնամակալի աւարտական վկայական, CPR-ի եւ Առաջին օգնութեան վկայական (անվճար), ինչպէս նաեւ 95 դոլարի դեբիտ քարտ:
Ծրագրին համապատասխանող խնամակալները կարող են զանգահարել հետեւեալ հեռախօսահամարով եւ ծանօթանալ մանրամասներին՝ (818) 913 2895: