Հայաստանի պաշտպանութեան նախարարի խօսքով՝ «իրենք նորմալ են նայում» ռուս-ադրբեջանական խորացող ռազմաքաղաքական համագործակցութեանը:
«Կասպից ծովի աւազանը բաւականին բարդ տարածաշրջան է եւ այնտեղ կան հինգ պետութիւններ, որոնք պէտք է համագործակցեն: Մենք նորմալ ենք նայում այդ համագործակցութեան խնդիրներին, որը որ կը բերի նրան, որ անվտանգութեան խնդիրները այդ տարածաշրջանում աւելի բարձր հիմքերի վրայ կը դրուեն: Առանց համագործակցութեան այդ տարածաշրջանը չի կարող լուծել անվտանգութեան խնդիրներ», շեշտեց Օհանեանը:
Միաժամանակ, այսօր Հայաստանի պաշտպանութեան նախարարը հարկ համարեց նշել, որ «Հայաստանի ու Ռուսաստանի միջեւ ռազմական համագործակցութիւնը գտնւում է բաւականին բարձր մակարդակի վրայ»:
«ԱԶԱՏՈՒԹԻՒՆ»